Ինչ է ընդունված նվիրել Ամանորին աշխարհի տարբեր երկրներում
Դիտումներ՝ *
15:47 2021-12-08

Աշխարհի յուրաքանչյուր երկիր ունի իր ավանդույթները՝ կապված նվերների հետ: Cosmo.ru-ն ներկայացնում է, թե Ամանորին ինչ նվերներ են պատրաստում տարբեր երկրներում:

Ճապոնիա

Ծագող արևի երկրում բնակիչները հաշվի են առնում ոչ միայն նվերը, այլև դրա փաթեթավորումը: Նվերները կարող են լինել գործնական, օրինակ՝ տունը մաքրելու պարագաներ կամ կոսմետիկ հավաքածու: Բացի այդ, ճապոնացիները հաճախ միմյանց ուտելի նվերներ են տալիս՝ քաղցրավենիք, գինի կամ ռեստորանի սերտիֆիկատ:

Իտալիա

Իտալացիները գնահատում են որակյալ և նորաձև պարագաները: Եվ նրանք ուրախ կլինեն գոտի կամ դրամապանական ստանալիս:

Գերմանիա

Գերմանացիները շատ են սիրում ընթերցել: Նրանց համար գիրք նվեր ստանալը հավասար է հաճոյախոսության:

Չեխիա

Չեխերը փորձում են մեծ գումարներ չծախսել նվերների վրա: Չեխիայում տարածված նվեր է առօրյա կյանքում օգտագործվող հուշանվերը: Օրինակ՝ նրանք կարող են Ամանորի խաղալիք նվիրել, որն անմիջապես կարելի է կախել տոնածառի վրա:

Չինաստան

Նվերն ինքնին Չինաստանում այնքան կարևոր չէ, որքան դրա քանակը: Ընդունված է նվիրել, օրինակ՝ թեյի բաժակներ կամ ցանկացած այլ պարագաներ, որոնք բաղկացած են երկու մասից:

Մեծ Բրիտանիա

Բրիտանացիները սիրում են խնայել նվերների վրա: Նրանց մոտ ընդունված չէ թանկարժեղ նվերներ անելը: Օրինակ՝ տեղի բնակչից դուք կարող եք նվեր ստանալ թեյի գդալ կամ թեյնիկ, որը կլրացնի ամանորյա բացիկը: Ի դեպ, բացիկներ նվիրելու ավանդությը գալիս է հենց Մեծ Բրիտանիայից:

ԱՄՆ

Ամերիկացիները հետաքրքիր ավանդույթ ունեն. նրանք նվերի հետ հանձնում են նաև կտրոնը: Ինչո՞ւ: Ամեն ինչ պարզ է. եթե անակնկալը ձախողվի, նվերը հնարավոր է վերադարձնել:

Նիդերլանդներ

Շատ եվրոպացիներ սիրում են հանգստյան օրերը քաղաքից դուրս անցկացնել: Ոմանք հեծանիվ են վարում, ոմանք՝ դահուկներ: Հոլանդացիները հատկապես շատ են սիրում ակտիվ հանգիստը, ուստի նվերները պետք է ընտրել ըստ իրենց հետաքրքրությունների: Օրինակ, եթե մարդը դահուկներ է վարում, նրան կարելի է նվիրել դահուկի ձեռնոցներ:

Ավստրիա

Եվ ահա ամենագործնական երկիրը: Ավստրիացու համար իդեալական նվեր է սվիտերը կամ, օրինակ, տան համար օգտակար գադջեթը:

Շվեդիա

 

Սառը եղանակը ազդել է սկանդինավյան երկրներում ավանդական նվերների ընտրության վրա: Լավագույն նվերը Շվեդիայում մոմն է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168. am