Ճապոնական իմաստություններ․․․
Դիտումներ՝ *
21:13 2021-12-06

Երկար ժամանակ քաղաքական և աշխարհագրական պատճառներով Ճապոնիան մեկուսացված էր արտիքին աշխարհից, ինչն էլ այս երկիրը չափազանց ունիկալ է դարձրել: Բացի այդ, մի շարք բնական աղետները, որոնք հաճախ են տեղի ունենում այստեղ, յուրահատուկ ազդեցություն են թողել բնության հանդեպ ճապոնացիների վերաբերմունքի վրա: Ճապոնացի ժողովուրդը հիանում է բնության գեղեցկությամբ և ձգտում է հասնել վերջինիս հետ ներդաշնակության: Այսօր էլ, ինչպես դարեր առաջ ճապոնական իմաստության հիմնաքարը ներդաշանկաությունն է, զսպվածությունն ու նուրբ ճաշակը:

Ճապոնական իմաստությունը ժողովրդական ասույթներում

Եթե խնդիրը կարելի է լուծել, ապա իմաստ չունի անհանգստանալ դրա մասին, իսկ եթե այն լուծում չունի, ապա անհանգստանալն ուղղակի ապարդյուն է:

Մտածելուց հետո համարձակվիր, իսկ համարձակվելու դեպքում այլևս մի մտածիր:

Մի պահիր նրան, ով գնում է, մի վռնդիր նրան, ով եկել է:

Շատ ավելի լավ է լավ մարդու թշնամին լինել, քան վատի՝ ընկերը:

Նա, ով խմում է չգիտի գինու վնասների մասին, նա, ով չի խմում տեղյակ չէ՝ որքան օգտակար է այն:

Դժբախտությունը, պատռված զգեստի պես, հարկավոր է տանը թողնել:

Ոչ ոք չի սայթաքում անկողնում պառկած:

Մի բարի խոսքը կարող է տաքացնել 3 ձմեռային ամիս:

Ճանապարհդ զիջիր հիմարներին ու խելագարներին:

Արագը դանդաղն է առանց դադարների:

Արևը չի տարբերում ճշմարիտներին, արևը չի տարբերում սխալվածներին: Արևը ծագում է՝ առանց ինչ-որ մեկին տաքացնելու ցանկության: Նա, ով գտել է ինքն իրեն, նման է արևին:

7 անգամ ստուգիր, մինչև ինչ-որ մեկին կասկածելը:

Արա այն ամենը, ինչ կարող ես, իսկ մնացած ամեն ինչ թող ճակատագրին:

Երջանկությունն այցելում է այն տուն, որտեղ ծիծաղում են:

Հաղթանակը նրան է բաժին հասնում, ով հակառակորդից կես ժամ ավելի է դիմանում:

Այն դեմքին, որի վրա ժպիտ կա, նետ չեն արձակում:

Թե կինն ուզենա, անգամ ժայռի միջով կանցնի:

Հասցնելը մի րոպե տևողությամբ ամոթ է, չիմանալը՝ մի կյանք:

Այնտեղ, ուր ուժն է ճիշտ, ճիշտն անկարող է:

Շատ ավելի հեշտ է 10.000 զինվոր գտնել, քան մի գեներալ:

100 տարեկանում հոգին նույնն է, ինչ՝ 3 տարեկանում:

Քիչ է կին և ամուսին լինելը, հարկավոր է նաև ընկերներ և սիրեկաններ դառնալ, որպեսզի հետո չփնտրեք վերջիններին ձեր շուրջը:

Պատահում է, որ տերևը խորտակվի, իսկ քարը լողա:

Ավելորդ իրը ավելորդ հոգս է:

Երախտագիտությունը նույնքան երկար հիշիր, որքան վիրավորանքը: