Արևելյան քաղցր պիրոգ՝ դարչինով և կոկոսով
Դիտումներ՝ *
12:26 2022-01-07

Բաղադրիչներ

1. Ալյուր – 0,5 բաժակ

2. Սպիտակաձավար – 0,5 բաժակ

3. Կոկոսի քերուկ – 0,5 բաժակ

4. Շագանակագույն շաքարավազ – 0,5 բաժակ

5. Փխրեցուցիչ – 1 թ/գ

6. Աղացած դարչին – 0,5 թ/գ

7. Մածուն – 0,5 բաժակ

8. Ձու – 1 հատ

9. Արևածաղկի ռաֆինացված յուղ – 0,5 բաժակ

10. Ջուր – 50 մլ

11. Շագանակագույն շաքարավազ – 0,5 բաժակ

12. Հատապտղային ջեմ – 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Խառնել չոր բաղադրիչները՝ ալյուրը, սպիտակաձավարը, կոկոսի քերուկը, շաքարավազը, փխրեցուցիչը, դարչինը:

2. Առանձին խառնել մածունը, յուղը, ձուն:

3. Միացնել բոլոր բաղադրիչները և միասեռ խմոր հունցել:

4. Թխման համար նախատեսված 19 սմ կաղապարը յուղապատել, խմորը լցնել մեջը և թխել նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում 20-30 րոպե:

5. Պիրոգի թխվելու ընթացքում ջրին ավելացնել շաքարավազ, դնել կրակին և խառնել այնքան, մինչև շաքարավազը լրիվ հալչի: Ավելացնել ջեմը, հասցնել եռման, սառեցնել:

6. Պիրոգը առանց կաղապարից հանելու տաք վիճակում կտրատել, օշարակը հավասարաչափ լցնել պիրոգի վրա:

7. Թողնել, որ լրիվ սառչի, վրան կոկոսի քերուկ շաղ տալ, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am