Մի քանի հետաքրքիր փաստ Անգելա Մերկելի մասին, որոնք հայտնի չեն հանրությանը
Դիտումներ՝ *
15:21 2021-12-03

Գերմանացի «երկաթյա լեդիի» մասին ամեն ինչ չէ, որ հայտնի է հասարակությանը: Ասում են, որ նրա քաղաքական «դիմակից» այն կողմ շատ գաղտնիքներ կան թաքնված:

Կանցլերն ինքն էլ միշտ ձգտել է գաղտնիության քողի տակ շղարշել իր անձնական կյանքը:

Լույս են տեսել 5 գրքեր, որոնցում հեղինակները փորձ են անում «ջրի երես հանել» նրա գաղտնիքները:

Այդ 5 գրքերում տեղ գտած առանձնահատուկ եւ ամենահետաքրքիր փաստերն ենք ներկայացնում ձեր ուշադրության:

Մերկելը պաշտում է հաղորդագրություն գրել

Անգելա Մերկելը օրական տասնյակ հաղորդագրություններ է ուղարկում եւ անհամբերությամբ սպասում դրանց պատասխաններին:

Նա հատկապես նախընտրում է ինֆորմացիոն նամակները, որոնք Բունդեսթագի մամլո ծառայության կողմից ուղարկվում է կառավարության անդամներին: Ընդհանուր առմամբ, նամակը լավագույն տարբերակն է Մերկելի հետ կապ հաստատելու համար:

Մերկելը չունի համակարգիչ: Նրա ձեռքի տակ կա ipad, որը եւ նրան կապում է արտաքին աշխարհի հետ: Հենց դրա միջոցով է կանցլերը ծանոթանում լրատվական կայքերի նորություններին:

Նրան հիացնում է Ամերիկան

Այդ մասին Մերկելը խոստովանել է դեռեւս 2009թ, երբ ելույթ է ունեցել ԱՄՆ կոնգրեսում: «Ինձ միշտ գերել է ամերիկյան երազանքը՝ հաջողության հասնելու յուրաքանչյուրի հնարավորությունը, գնալ իր ճանապարհով, հավատալ եւ վստահ լինել սեփական ուժերին»,- ասել է Մերկելը: Բեռլինյան պատի քանդվելուց առաջ նա մտածել է, որ իր մոտ կհաջողվի ապրել ԱՄՆ-ում ոչ շուտ, քան 60 տարեկան հասակում:

Արեւելյան Գերմանիայի բնակչի համար ուղղակի անհնար էր մեկնել Արեւմուտք, որովհետեւ իշխանությունները վախենում էին, որ նրանք կարող են փախնել:

Նման թույլատվություն մարդիկ կարող էին ստանալ միայն թոշակային տարիքում: Երբ երկաթյա վարագույրը քանդվեց, Անգելա Մերկելը շտապեց երազանքը կյանքի կոչել: 1990-ի ամռանը նա մեկնեց Կալիֆորնիա՝ Յոհան Սաուերի հետ, ում հետ դեռ չէր հասցրել ամուսնանալ:

«Մենք չենք մոռանա, թե ինչպես առաջին անգամ տեսանք Խաղաղ օվկիանոսը: Դա ուղղակի սքանաչելի էր»,- հիշում է նա:

Հայտնվելով իշխանության ղեկին` նա ստիպված էր մոռանալ Կալիֆորնիայի արեւի մասին:

Մերկելը ծնվել է Արեւմտյան Գերմանիայում

Մերկելը ծնվել է Համբուրգում: Ընդամենը երկու ամսական հասակում նա ծնողների հետ մեկնում է Արեւելք:

Անգելա Մերկելը վախենում է շներից

Եթե ինչ որ բան այս աշխարհում սարսափահար է անում նրան, ապա դա շունն է:

Ամեն ինչ սկսվել է 1995 թվականին, երբ որսորդական շունը հարձակվել է նրա հարեւանի վրա: Մերկելը զբոսանքից վերադառնալիս տեսել է այդ սարսափելի տեսարանը, թե ինչպես է շունը ամուր կառչել հարեւանի ոտքից: Նրա ֆոբիան այնքան է սրացել, որ անգամ ուղեւորությունների ժամանակ նրա անվտանգության աշխտակիցները անում են հնարավորը, որ տեղանքում, որտեղ այցելելու է Մերկելը, շուն չլինի ընդհանրապես:

Այս կարգը պահպանում են բոլորը, բացառությամբ Վլադիմիր Պուտինի, ում հետ Մերկելը լարված հարաբերությունների մեջ է: Պուտինի հետ հանդիպումներից մեկի ժամանակ հանկարծակի սենյակ է մտնում Պուտինի շունը՝ Կոնին:

«Շունը ձեզ չի՞ վախեցնում»,- հեգնելով հարցրել է Պուտինը: Մերկելն, իհարկե, կարողացել է պահպանել հանգստություն`զսպելով նյարդային լարված վիճակը:

Այդ հանդիպումից մեկ տարի անց Պուտինը Մերկելին է նվիրել փամփլիկ շնիկ:

Մերկելը սովորել է ֆրանսերեն

Մերկելը գիտի անգլերեն եւ ռուսերեն, սակայն երիտասարդ տարիներին ուսումնասիրել է նաեւ ֆրանսերեն: Հետո նրա ուսուցիչը ամուսնացել է կանադուհու հետ եւ մեկնել արեւմուտք: Այդպիսով ընդհատվել են ֆրանսերենի դասընթացները: Ի դեպ, մի առիթով կանցլերը հայտարարել է, որ Գերմանիայի պատմական դաշնակցի լեզվի իմացությունը պարտադիր է, հատկապես` երիտասարդների շրջանում:

Մերկելն իր բնակարանի սեփականատերը չէ

Կանցլերի համար նախատեսված ծառայողական բնակարանից Մերկելը հրաժարվել է եւ բնակվում է Գերմանիայի կենտրոնում գտնվող մեծ բնակարանում՝ ամուսնու հետ միասին: Ի դեպ, նա ընդամենը վարձակալում է այդ բնակարանը:

Մերկելը սիրում է ֆիզիկոսներին

Գերմանիայի կանցլերը ֆիզիկայի մասնագետ է: 1986-ին գերազանցությամբ պաշտպանել է դիսերտացիան: Մերկելի նախկին ամուսինները ֆիզիկոսներ են եղել: Սակայն երկու ամուսնություններն էլ անհաջող են եղել: