«Ձեզ մոծակներն են անհանգստացնում, ինձ՝ մամուլը». արքայազն Ֆիլիպի «խայթող» արտահայտությունները
Դիտումներ՝ *
22:51 2021-12-02

Էլիզաբեթ Երկրորդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը սուր լեզու ուներ:

Առանձնացրել ենք Էդինբուրգի դուքսի «սադրիչ» արտահայտություններից մի քանիսը:

Հասարակական ելույթից.

1. «Իմ անփոփոխ կանոնն է՝ յուրաքանչյուր ելույթ սկսել շողոքորթությամբ, որպեսզի ինձ ներեն, երբ ինչ-որ բան այնպես չասեմ»:

2. «Միակ սպորտը, որով ես զբաղվում եմ, պոլոն է. պոնիները կատարում են աշխատանքի մեծ մասը»:

3. «Ձեզ մոծակներն են անհանգստացնում, ինձ՝ մամուլը», – Ֆիլիպը խոստովանել է Կարիբյան հիվանդանոցներից մեկի գլխավոր բժշկին:

4. «Բրիտանական տնտեսության անկումից հետո, երբ հազարավոր մարդիկ կորցրեցին իրենց աշխատանքը. «Նախկինում բոլորը պնդում էին, որ պետք է ավելի շատ հանգստանալ, իսկ հիմա նրանք բողոքում են, որ իրենք անգործ են»:

5. «Դուք կի՞ն եք, չե՞մ սխալվում» – ասել է Ֆիլիպը Քենիայի բնակչին՝ իրենց երկիր կատարած այցի ընթացքում:

6. «Չինացիները հաճույքով կուտեն ցանկացած բան, որն ունի չորս ոտք (բացառությամբ աթոռի), կամ թռչում է երկու թևերի վրա (բացառությամբ ինքնաթիռի), կամ լողում է (բացառությամբ սուզանավի)»:

7. «Ո՞վ է այստեղ թմրանյութ օգտագործում: Ահա՜, նա, կարծես թմրամոլ լինի», – Բանգլադեշի երիտասարդական ակումբի կամավորական կազմակերպության 14-ամյա անդամին մատնանշելով՝ ասել է արքայազնը:

8. Բուքինգհեմյան պալատի ընդունելության ժամանակ, մոտենալով «Տիկին» կրծքանշաններով մի խումբ կին լեյբորիստ-պատգամավորների՝ Էդինբուրգի դուքսն վանկարկել է «Օ՜, իսկ դուք ֆեմինիաստական անկյուն էլ ունեք»: