Ինչպիսի՞ն է ձեր մաշկը
Դիտումներ՝ *
18:54 2021-10-29

Անկախ այն բանից՝ մաշկը յուղո՞տ է, թե՞ չոր, այն նաև կարող է լինել զգայուն, ջրազրկված, շատ խոնավ կամ այտուցված:

Զգայուն մաշկ

Հաճախ (բայց ոչ միշտ) զգայուն է լինում չոր մաշկը: Զգայուն մաշկը լինում է.
. Կարմրած
Այտերին կարող են մազանոթներ երևալ
Հպվելիս այն տաք է
Կարող է թեփոտվել
Լվացվելուց կամ մաքրելուց հետո այն կարմրում է:

Ալերգիկ մաշկ

Ալերգիկ մաշկը ոչ թե ընդհանրապես զգայուն է, այլև որևէ քիմիական կամ գրգռիչ նյութ օգտագործելիս (դիմահարդարման նյութեր և այլն) հակազդեցություն է ցույց տալիս: Ալերգիա առաջացնող նյութը մաշկը գրգռում է և կարող է վնասել մաշկի պաշտպանողական գործընթացը:

Չպետք է անտեսել մաշկի այդպիսի հակազդեցությունը, քանի որ սխալ նյութի շարունակաբար օգտագործումից կարող են առաջանալ մաշկային այնպիսի հիվանդություններ, ինչպիսին էկզեման կամ դերմաթիթն է:

Ջրազրկված մաշկ

Ջրազրկված համարվում է այն մաշկը, որը կորցրել է իր խոնավությունը: Ջրազրկվել կարող է ցանկացած տեսակի մաշկ, սակայն այս երևույթն ավելի շատ տեսնում ենք չոր կամ կոմբինացված մաշկերի մոտ: Երբեմն մաշկի ջրազրկումն ուղղակիորեն բխում է անձի առողջական վիճակից: Օրինակ, մաշկը կարող է ջրազրկվել հիվանդության ժամանակ շատ քրտնելու հետևանքով: Որոշ դեղամիջոցներ կամ շատ խիստ դիետաները ևս ջրազրկում են մաշկը:

Ընդհանրապես այս երևույթը նկատվում է չոր կլիմայում, տանը կամ աշխատավայրում տաքացուցիչից (AC) օգտվելու հետևանքով:

Ցանկալի է գտնել մաշկի ջրազրկության բուն պատճառը ևապա փորձել բուժել այն:

Ջրազրկված մաշկի առանձնահատկություններն են.

Ջրազրկության հետևանքով մաշկը նմանվում է նարնջի բարակ կեղևի
Մաշկի մակերեսին թեփեր են հայտնվում
․․Մաշկի վրա երևան են գալիս մակերեսային նուրբ կնճիռներ
Մաշկի վրա նկատվում են կարմիր մազանոթներ:

Վիկի Օդե

Աղբյուր՝ 168․am