TikTok-ի ազդեցությունն օգտատերերի առողջության վրա․ հետազոտողներն անհանգստանում են
Դիտումներ՝ *
14:21 2021-12-03

Լոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոցի առողջապահության քաղաքականության հետազոտող Մարկո Զենոնն ասում է, որ TikTok-ը հսկայական հարթակ է, բայց ծառայության վերաբերյալ դեռևս շատ հետազոտություններ չկան: Սեպտեմբերին TikTok-ի լսարանը գերազանցեց 1 միլիարդ օգտատերերի թիվը։ Հետազոտողները կասկածներ ունեն, որ կայքը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա:

Զենոնը կարծում է, որ այժմ անհրաժեշտ է ուսումնասիրել TikTok-ը՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք հայտնաբերվել են օգտատերերի շրջանում այլ հարթակներ օգտագործելիս: Նա նաև ուշադրություն է հրավիրում ապատեղեկատվության և դավադրության տեսությունների տարածման վրա։ Զենոնը և նրա գործընկերները նախկինում հրապարակել էին հետազոտական ​​օրակարգ, որտեղ նրանք ընդգծել էին TikTok-ը, որպեսզի փորձագետները ուսումնասիրեն:

Նյութը ներկայացնում է այն թեմաները, որոնք հեղինակների կարծիքով առավել սուր են, ներառյալ՝ ալկոհոլի օգտագործումը, վեյփինգը (պատանիների շրջանում տարածված էլեկտրոնային ծխախոտի տեսակ), բժշկական խորհրդատվությունը և այլն: Հետազոտողները հատկապես մտահոգված են, երբ վիրուսային տարածում են գտնում անձնական և զգայուն մանրամասներով տեսանյութերը: Նրանց նաև հետաքրքրում է, թե արդյո՞ք TikTok-ը նույնկերպ ազդում է երիտասարդ սերնդի վրա, ինչպես դա եղավ Instagram-ի դեպքում։

Զենոնը նշում է, որ հետազոտությունները շատ հետ են մնում հարթակի լայն հասանելիության պատճառով: Ուստի նա խոսել է ուսումնասիրության և փաստաթղթավորման թեմայի մասին՝ առողջությանը պատճառված հնարավոր վնասները կանխելու համար։ Զենոնը օրինակ է բերում, որտեղ վեյփինգային արտադրանքները շատ ավելի արագ են գովազդվել, քան հետազոտողները հետևել են: Նա նշում է, որ ապատեղեկատվության խնդիր կա սոցիալական ցանցերում, սակայն դրա մակարդակը TikTok-ում դեռևս հայտնի չէ։ Զենոնի խոսքով՝ արժե ուսումնասիրել ատելություն և գաղտնի տեղեկատվություն պարունակող բովանդակություն տարածելու հարցը, ինչպես նաև պարզել ծառայության մոդերատորության հավաստիությունը։

TikTok-ը հնարավորություն ունի օգտագործելու Facebook-ի և Instagram-ի փորձը՝ խուսափելու հայտնի խնդիրներից, ասել է Զենոնը: Այնուամենայնիվ, նա կարծում է, որ TikTok-ի օգտատերերի բազան տարբերվում է իր մրցակիցների լսարանից:

Զենոնի հետազոտության հիմնական նպատակը հարթակը հնարավորինս անվտանգ դարձնելն է։

Facebook-ի (այժմ՝ Meta) ներքին փաստաթղթերը ցույց են տալիս, որ սոցիալական ցանցը բացասաբար է անդրադառնում ութ օգտատերերից մեկի կյանքի որակի վրա, ինչը հավասար է մոտավորապես 360 միլիոն մարդու։ Մարդիկ քնելու, աշխատանքային արդյունավետության և անձնական կյանքի հետ կապված խնդիրներ ունեն՝ կապված Facebook-ի հետ փոխգործակցությանը: Ընկերության ներկայացուցիչն ասել է, որ Wall Street Journal-ը, որը հրապարակել է ուսումնասիրությունը, շեղել է արդյունքները: Այս տեղեկությունը մամուլին հայտնել է Facebook-ի նախկին աշխատակից Ֆրենսիս Հաուդենը։

Սեպտեմբերին WSJ-ը հրապարակեց ներքին փաստաթղթերի ուսումնասիրություն, որը ցույց տվեց, որ Instagram-ի օգտագործումը հանգեցնում է դեռահաս աղջիկների անհանգստության և դեպրեսիայի մակարդակի բարձրացման: Ընկերության գործադիր տնօրեն Ադամ Մոսերին սոցիալական կյանքը նմանեցրել է մեքենա վարելուն՝ ընդգծելով, որ երկու գործընթացներն էլ կարող են հանգեցնել բացասական հետևանքների, սակայն դրական ազդեցությունը գերազանցում է վնասը: Անցյալ շաբաթ Մոսերին համաձայնեց վկայություն տալ ԱՄՆ Կոնգրեսում երեխաների վրա հարթակի ազդեցության մասին:

Սիրարփի Աղաբաբյան

168.am