103 տարի ապրած հանրահայտ պրոֆեսոր Ուգլովի դիետան
Դիտումներ՝ *
16:32 2021-10-29

Ֆ.Գ. Ուգլովն աշխարհահռչակ խորհրդային վիրաբույժ էր, ականավոր ակադեմիկոս և հասարակական գործիչ: Նախանձելի առողջություն ուներ, ապրել է երկար և բեղմնավոր կյանք և մահացել է 103 տարեկանում: Անգամ 100 տարեկանում շարունակում էր վիրահատություններ կատարել, ինչի համար նույնիսկ գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում: Պրոֆեսոր Ուգլովը համարում էր, որ հիվանդությունների մեծ մասի պատճառն ավելորդ քաշն ու ոչ ճիշտ սննդակարգն է, և, եթե ժամանակին հետևես սննդակարգին, հրաժարվես ավելորդություններից, կարելի է բուժել հիվանդությունը` կանխեկով վիրահատական միջամտությունը: Հատկապես հասուն տարիքում, երբ նյութափոխանակությունը դանդաղում է, սննդի մեջ չափն անցնելը կարող է ունենալ շատ վատ հետևանքներ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պրոֆեսոր Ուգլովի կյանքի հիմնական կանոնները, որոնք նրան թույլ են տվել մինչև իր երկար կյանքի վերջն ամուր առողջություն և պայծառ միտք ունենալ:

. բարձր ֆիզիկական և մտավոր ակտիվություն

. խստորեն հետևել աշխատանքի և հանգստի ռեժիմին

. սառը ջրով ցնցուղ ընդունելով` կոփել մարմինը

. քնել օրական 7-8 ժամից ոչ պակաս

. ամբողջովի հրաժարվել խմելուց և ծխելուց

. սահմանափակել սնունդը

Պրոֆեսորի սնվելու սկզբունքները

Բժիշկն առողջ սնունդ էր համարում ձուն, անյուղ միսը, ձուկը, բանջարեղենը, մրգերը, կաթնաշոռը և մնացած կաթնաթթվային մթերքները: Հորդորում էր չսահմանափակել հեղուկների ընդունումը, հրաժարվել ծխեցրած և աղի մթերքներից, սպիտակ հացից և քաղցրեղենից, ուտելիս` միայն սև հաց, այն էլ` քիչ, օրական 150 գրամից ոչ ավելի: Ցանկալի է ուտել օրական 4 անգամից ոչ քիչ, փոքր չափաբաժիններով:

Ուգլովի դիետան

Ինքն իր դիետան անվանում էր արևելյան: Այն շատ լավ միջոց էր օրգանիզմը մաքրելու և ավելորդ քաշը կորցնելու համար: Սա հավասարակշռված սննդակարգ է, կալորիաների տաղտկալի հաշվարկ չի պահանջում: Ցանկալի է ուտել կոնկրետ ժամերի, բայց կարելի է հարմարեցնել օրվա ցանկացած ռեժիմի:

Եվ այսպես`

9:00 – սև թեյ կամ մեկ թեյի գդալ շաքարավազով սուրճ

11:00 – 1 եփած ձու, 8 հատ ջրով թրջած սև սալորաչիր

14:00 – 200 գ եփած անյուղ տավարի կամ հավի միս, 100 գ թարմ կամ եփած կաղամբ կամ գազար, 1 նարինջ

17:00 –  30 գ պինդ անյուղ պանիր, նարինջ կամ խնձոր

20:00 – 250 մլ կեֆիր կամ առանց հավելումների բնական մածուն

. Սեղանից հեռացեք մի քիչ քաղցած

. Ուտելուց հետո մի պառկեք՝ ոչ քնելու, ոչ հանգստանալու համար

. Սննդի վերջին ընդունումը պետք է լինի քնելուց մի քանի ժամ առաջ

. Մի շրջանցեք եկեղեցական պաս պահելու ավանդույթները

. Օգտակար է ժամանակ առ ժամանակ հրաժարվել կենդանական ծագման սննդամթերքից

. Անընդհատ շարժվեք

Սնունդը պետք է լինի պարզ և բնական:

Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը

168.am