5 ոգեշնչող ֆիլմեր, որոնք կօգնեն փոխել ձեր կյանքը
Դիտումներ՝ *
20:33 2021-11-30

Ինչո՞ւ ենք մենք դիտում ֆիլմեր. որ կտրվենք իրականությունից, մոռանանք ինքներս մեզ, լցվենք դրականով, ոգեշնչվենք այլոց օրինակներով ու դրական պատմություններով, որ տեսնենք՝ մենք այս աշխարհում մենակ չենք, որ համոզվենք՝ բոլոր մարդիկ էլ ունենում են դժվարություններ, անկումներ, որոնց անպայման հաջորդում են վերելքները, եթե դրանց հավատում ես, եթե սիրտդ ու հոգիդ բաց ես պահում ցանկացած նոր ու բարի բանի համար, եթե վստահ ես քո ուժերին…

Այսօր առանձնացրել ենք 5 ֆիլմ, որոնք անպայման պետք է դիտեք, եթե կորցրել եք վստահությունը լավի, բարու, կամ էլ, գուցե, ինքներդ ձեր ուժերի նկատմամբ:

1. Միլիոն դոլարանոց աղջիկը//Million Dollar Baby, 2004


«Նրա լռության ետևում անցյալ կա, նրա երազանքների ետևում՝ զգացմունք, հույսի ետևում կա հիշողություն, ճանապարհորդության ետևում՝ սեր»:

2004թ. էկրաններ է բարձրանում Քլինթ Իսթվուդի «Միլիոն դոլարանոց աղջիկը» ֆիլմը՝ Քլինթ Իսթվուդի, Հիլարի Սուենկի ու Մորգան Ֆրիմանի մասնակցությամբ: Ֆիլմը արժանացել է 4 Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ», «Կանացի լավագույն դերասանուհի» (Հիլարի Սուենկ), «երկրորդ պլանի լավագույն դերասան» (Մորգան Ֆրիման), «Լավագույն ռեժիսոր» (Քլինթ Իսթվուդ) անվանակարգերում ու ստացել է Սեզար մրցանակ՝ «Լավագույն օտար լեզվով ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմը պատմում է Ֆրենկ անունով մարզիչի ու Մեգի անունով աղջկա դժվար փոխհարաբերությունների մասին: Ֆրենկը կորցրել է դստերն ու այլևս չի ուզում որևէ մեկին կապվել:

Մեգին երազանք ունի. հայտնի դառնալ, որ բոլորը լսեն իր մասին: Ֆրենկը շատ դժվարությամբ է համաձայնվում աղջկան մարզել. առջևում, սակայն, նրանց սպասվում է իրադարձություններով ու անակնկալներով լի երկար ճանապարհ:
Ֆիլմը գլխավոր միտքն է՝ «Հանուն երազանքի անել ամեն բան»

2. Քանի դեռ չես մահացել//The Bucket List, 2007


Ռեժիսոր Ռոբ Ռայները 2007 թ. հանրության դատին է հանձնում Մորգան Ֆրիմանի ու Ջեք Նիքոլսոնի մասնակցությամբ իր «Քանի դեռ չես մահացել» ֆիլմը:

Ֆիլմը պատմում է մի շատ տխուր ու հուզիչ պատմություն:

Հիվանդանոց: Հիվանդասենյակ: Նրանցից մեկը հարուստ միլիոնատեր է, իսկ մյուսը մսովորական ընտանիքի հայր: Հարևանները որոշում են գունազարդել իրենց կյանքի վերջին հատվածը: Նրանք կորցնելու ոչինչ չունեն: Նրանց ոչինչ չի կանգնեցնի: Նրանք պետք է հասցնեն փորձել ամեն բան, չէ՞ որ կյանքը հետահաշվարկ է անում, ու նրանց մնացել է ապրելու շատ քիչ ժամանակ:

Ընկերները կազմում են մի մեծ ցուցակ ու անցնում գործի:

3. Կինը գալիս է բիշկի մոտ. Սիրո գովք//Komt een vrouw bij de dokter: een ode aan de liefde, 2009

«Սիրո գովք» սլոգանով ֆիլմը պատմում է երիտասարդ Կարմենի մասին: Կարմենը և Սթեյնը երջանիկ են: Նրանք ունեն փոքրիկ գեղեցիկ աղջնակ, մեծ տուն, լավ աշխատանք: Թվում է, թե ամեն բան հրաշալի է, բայց մի օր Կարմենը գնում է բիշկի: Կրծքի քաղցգեղ…

Բայց ընտանիքը չի համակերպվում հիվանդության հետ, որոշում է պայքարել: Վիրահատություններ, բայց ապարդյուն. հիվանդությունը տարածվում է մարմնով մեկ: Բժիշկները նրան հայտնում են, որ մնացել է ապրելու ընդհամենը մի քանի ամիս:

Գալիս է կյանքը վայելելու պահը. հերոսուհին պետք է ամեն բան փորձի՝ չէ՞ որ նրան շատ քիչ ժամանակ է մնացել:
Գլխավոր դերում է «Գահերիր խաղը» հեռուստասերիալի աստղ Քերիս վան Հաութենը:

4. Իմ պահապան հրեշտակ//My Sister’s Keeper, 2009

2009թ. էկրաններ է բարձրանում Նիկ Կասավետիսի «Իմ պահապան հրեշտակը» ֆիլմը: Գլխավոր դերերում՝ Քեմերոն Դիասը, Էբիգեյլ Բրեսլին, Ալեք Բոլդուինը, Սոֆյա Վասիլևնան և այլք: Ֆիլմը նկարահանվել է Ջոդի Փիքոլթի «Հրեշտակ քրոջ համար» գրքի հիման վրա:

Հայր, մայր, դուստր: Ընտանիքի երեխան անբուժելի հիվանդ է: Ամուսինները նոր երեխայի են ծնունդ տալիս, որ նա փրկի իրենց լեյկեմիայով հիվանդ դստեր կյանքը: 11 տարի անց աղջիկը իմանում է հոր ու մոր քայլի մասին ու նրանց դատի տալիս: Նա չի կարող համակերպվել ծնողների այդ քայլի հետ:

«Ինչե՜ր ասես որ չես անի, որ փրկես երեխայիդ»:

5. 1+1//Intouchables, 2011

2001թ. հանդիսատեսի դատին հանձնվեց Օլիվյե Նակաշի ու Էրի Տոլեդանոյի «1+1» դրաման: Գլխավոր դերերում են ֆրանսուա Քլյուզեն ու Օմար Սին:

Դժբախտ պատահարից տուժած ու անդամալույծ հարուստ տղամարդ Ֆիլիպն իրեն որպես օգնական աշխատանքի է վերցնում Դրիս անունով մի սևամորթի: Դրիսին հաջողվում է Ֆիլիպի տրամադրությունը միշտ բաձր պահել: Շատ շուտով նրանց ծանոթությունը վերափոխվում է ամուր ընկերության:

«Մեկ-մեկ պետք է մուտք գործես այլ մարդու աշխարհ, որ հասկանաս, թե ինչն է պակասում քո կյանքում»: