Hubble-ը հայտնաբերել է անտեսանելի գալակտիկաներ
Դիտումներ՝ *
16:45 2021-11-29

Կոպենհագենի համալսարանի աստղագետների խումբը Hubble աստղադիտակի միջոցով հայտնաբերել է երկու անտեսանելի գալակտիկաներ: Այս մասին գրում է New Atlas-ը:

«Մենք դիտեցինք շատ հեռավոր գալակտիկաների պատկերները, որոնց գոյության մասին արդեն տեղյակ էինք Hubble տիեզերական աստղադիտակի շնորհիվ: Ուսումնասիրության ընթացքում մենք նկատեցինք, որ նրանցից երկուսն ունեն այնպիսի հարևաններ, որոնց մենք ընդհանրապես չէինք սպասում: Քանի որ հարևան երկու գալակտիկաները շրջապատված են փոշով, որոշների լույսն արգելափակված է, և դա նրանց անտեսանելի է դարձնում Hubble-ի համար»,- նշել է հետազոտության հեղինակ Պասկալ Ուչեն:

Գալակտիկաները ստացել են REBELS-12-2 և REBELS-29-2 անունները: Նրանք գտնվում են Երկրից 29 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am