Աշխարհում հայտնվել է գերթանկարժեք iPhone 13 Pro-ն
Դիտումներ՝ *
17:13 2021-11-28

iPhone-ի արտադրության մեջ օգտագործվել են Tesla Model 3 էլեկտրական մեքենայի մասեր։

Նորույթը ներկայացրել է ռուսական Caviar ընկերությունը, որը հայտնի է հայտնի գաջեթների էքստրավագանտ տարբերակների ստեղծմամբ։ Բացի բացառիկ iPhone 13 Pro-ից, ցուցադրվել է Tesla Motors-ի հիմնադիր Իլոն Մասկի պատկերով սմարթֆոն։

Սմարթֆոնը ստացել է iPhone 13 Pro Electro Limited Edition անվանումը։ Այն ունի տիտանի կորպուս, սակայն կենտրոնական մետաղական մասը պատրաստված է էլեկտրական մեքենայի հալած մարմնից։ Թե ինչպես է այն հալվել, կարող եք տեսնել տեսանյութում։

Սմարթֆոնի վրա կարելի է տեսնել նաև փորագրությունը՝ Իլոն Մասկի դիմանկարը, Tesla-ի տարբերանշանը և մեքենայի ուրվագիծը։

Ընդհանուր առմամբ կթողարկվի 99 հազվագյուտ iPhone, որոնցից յուրաքանչյուրի կարժեքը՝ սկսած 6760 դոլարից։

Սիրարփի Աղաբաբյան

168.am