Բաղադրատոմս՝ աչքերի սև շրջանակների դեմ
Դիտումներ՝ *
16:15 2021-10-29

Ժամանակակից աշխարհում հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, որոնց աչքերի ներքևի հատվածներում սև շրջանակներ կան: Այս սև շրջանակներն ի հայտ են գալիս հիմնականում հոգնածության և համակարգչի առջև երկար նստելու արդյունքում:

all-4-woman կայքը ներկայացնում է հրաշք միջոց, որը կօգնի ազատվել այս տհաճ շրջանակներից:  Ձեզանից կպահանջվեն միայն մի քանի բաղադրիչներ՝  եղեսպակ, երիցուկի ծաղիկներ, մաղադանոս: Կարող եք նաև օգտագործել չորացրած մաղադանոս:

Մեկ բաժակ եռացրած ջրին ավելացրեք յուրաքանչյուր բաղադրիչից 1-2 թեյի գդալ:  Մոտ 2 ժամ թրմեք, ապա թուրմը լցրեք սառույցի ամանների մեջ և դրեք սառցարանը:

Առավոտյան և երեկոյան այս սառույցի կտորներով մաքրեք աչքերի ներքևի հատվածները: Թողեք ջուրը ներծծվի, պրոցեդուրայից հետո դեմքը մի լվացեք:

Սառույցը քսելուց անմիջապես հետո չվախենաք, սևերն ավելի կմգանան, սա տեղի է ունենում այն պատճառով, որ մաշկը կարմրում է ցրտից:  Մի քանի րոպե անց ամեն ինչ կկարգավորվի: Որոշ ժամանակ անց ձեզանից այլևս ոչ մի կոսմետիկ միջոց չի պահանջվի՝ տհաճ սև շրջանակները կոծկելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

168.am