1. Ոսկեջրած օդանավասանդուղք
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը իր սեփական ինքնաթիռից իջնում է ոսկեջրած օդանավասանդուղքով:
2. Ճենապակյա թաս՝ 36,3 մլն դոլար արժողությամբ
Չինացի միլիարդատեր Լյու Իցիանը հայտնի է՝ որպես արտասովոր և շատ թանկ իրերի սիրահար: Օրինակ, մի անգամ միլիարդատերն աճուրդում ձեռք է բերել Մին դինաստիայի ժամանակաշրջանի ճենապակյա թաս, որի համար վճարել է 36,3 մլն դոլար:
3. Հարևանությամբ գտնվող տները
Չնայած այն բանին, որ Մարկ Ցուկերբերգն իր ժամանակի մեծ մասն անցկացնում է բավականին համեստ կերպով, զբաղվում է բարեգործությամբ և օգնում է երիտասարդ տաղանդներին, բայց երբ գործը հասնում է իր գաղտնիությանը, ապա նա չի ափսոսում ոչ մի գումար: Հենց դրա համար էլ միլիարդատերը գնել է չորս տուն, որոնք գտնվում են նրա դղյակի շուրջը՝ ազատելով իրեն հետաքրքրասեր հարևաններից:
4. Թանկարժեք մեքենաներ
Ոչ մեկին չես զարմացնի այն բանով, որ միլիոնատերը թանկարժեք մեքենա ունի: Բայց միայն, եթե խոսքը մի քանի հազար հազվագյուտ մեքենաներից բաղկացած ավտոպարկի մասին չէ: Այդպիսի ավտոպարկ ունի Բրունեի սուլթան Հասսանալ Բոլկիախը: Նրա հավաքածուն բաղկացած է 2500-ից ավելի տարբեր մեքենաներից:
5. Արհեստական ծովափ
Ինչ անել, եթե ուզում ես ապրել հանգիստ լճի ափին, բայց միևնույն ժամանակ՝ արևայրուք ընդունել ավազային ծովափին: Պատասխանը շատ պարզ է. ավազ բերեք Կարիբյան կղզիներից: Համենայն դեպս, այդպես է որոշել Բիլ Գեյթսը, որը տոննաներով ավազ է ներկրում Սենթ-Լյուսիից, որպեսզի պահպանի իր արհեստական ծովափը:
6. Հիլարի Քլինթոն և Բեյոնսե
Մի անգամ գործարար Մուկեշ Անբանին ծախսել է 100 մլն դոլար, որպեսզի Հիլարի Քլինթոնին և Բեյոնսեին հրավիրի դստեր հարսանիքին: Ինչ չես անի երեխայիդ համար, եթե դու Հնդկաստանի ամենահարուստ մարդն ես:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am