Ելակով իտալական տորթ
Դիտումներ՝ *
14:46 2022-01-10

Բաղադրիչներ

1. Ալյուր – 250 գ

2. Կարագ – 90 գ

3. Ձու – 2 հատ

4. Շաքարավազ – 3/4 բաժակ

5. Կաթ – 2 ճ/գ

6. Փխրեցուցիչ – 1.5 թ/գ

7. Դարչին – 1 թ/գ

8. Աղ – 1/4 թ/գ

9. Ելակ

Պատրաստման եղանակը

1. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան: Թխելու համար նախատեսված 24 սմ կաղապարը յուղապատել: Թասի մեջ խառնել ալյուրը, աղի, փխրեցուցչի և դարչինի հետ: Մեկ այլ թասի մեջ լավ հարել կարագը և շաքարավազը: Ավելացնել ձուն, կաթը, խառնել:

2. Ավելացնել ալյուրը և զգուշությամբ խառնել: Խմորը հավասարաչափ լցնել կաղապարի մեջ: Ելակները կիսել, շարել խմորի վրա, մի փոքր սեղմել: Իտալական ելակով տորթը թխել 30 րոպե, 180 աստիճան ջեռոցում:

3. Պատրաստի տորթը սառեցնել, վրան շաքարի փոշի շաղ տալ, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am