9 հետաքրքիր փաստեր վիսկիի մասին
Դիտումներ՝ *
12:13 2022-01-03

Դեռ 100-200 տարի առաջ վիսկին համարվում էր ըմպելիք աղքատների համար: Սակայն այսօր այն իր ուրույն դիրքն է գրավում էլիտար ալկոհոլի աշխարհում:

1. Աշխարհում վիսկիի ամենախոշոր արտադրողը և սպառողը հանդիսանում է Հնդկաստանը:

2. Ածիկային վիսկին ավելի օգտակար է, քան գինին, քանի որ պարունակում է ավելի շատ հակաօքսիդանտներ, որոնք ընդունակ են կանգնեցնելու քաղցկեղածին բջիջների զարգացումը և հակազդելու սրտային հիվանդություններին:

3. ԱՄՆ-ում «Չոր օրենքի» ժամանակներում վիսկին միակ ալկոհոլային ըմպելիքն էր, որը թույլատրված էր վաճառել, սակայն միայն «բժշկական կարիքների» համար:

4. Վիսկին կարող է պահպանվել 100 տարի՝ չկորցնելով իր համային հատկանիշները: Շիշը բացելուց հետո այն կարող է պահպանվել ևս 5 տարի:

5. Շոտլանդական վիսկիի հիմնադրման պաշտոնական տարեթիվը 1494 թվականն է: Գոյություն ունի Թագավորական գանձապետարանի կողմից այդ թվականին գրված գրություն, համաձայն որի՝ ոմն Ջոն Կոր գնել է 500 կգ ածիկ՝ «ակվավիտա» պատրաստելու համար:

6. Ամերիկացիները ճանաչել են վիսկին և իրենք էլ սկսել են արտադրել այն 1920 թվականից՝ «Չոր օրենքի» ավարտից հետո:

7. Վիսկին վատ օբյեկտ չէ ներդրման համար: 17 տարեկան Արտբերգ վիսկիի մեկ շիշը 2005թ. փետրվարին արժեր 75 դոլար, իսկ 2007թ. նոյեմբերին՝ 198 դոլար: Այսպիսով, աճը կազմում է մոտ 250 տոկոս՝ 30 ամսում:

8. Ըմպելիքի անվանումը ծագում է կելտական uisce beatha (կենդանի ջուր) արտահայտությունից:

9. Ժամանակակից անվանումը. վիսկին գրվում է whisky շոտլանդական տարբերակում և whiskey՝ մնացած բոլոր տարբերակներում: Եթե շշի վրա գրված է whisky, ապա այն հաստատ արտադրված է Շոտլանդիայում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am