Արաբական կուսկուս՝ պատրաստված սմբուկով
Դիտումներ՝ *
14:50 2022-01-03

Բաղադրիչներ

1. Սմբուկ – 1 հատ

2. Լոլիկ – 2-3 հատ

3. Աղացած չոր համեմ – 0.5 թ/գ

4. Կարմիր աղացած կծու պղպեղ – 0.25 թ/գ

5. Կուսկուս – 1 բաժակ

6. Աղ, սև պղպեղ

7. Սոխ – 1 հատ

8. Սխտոր – 4 պճեղ

9. Զիրա – 0.5 թ/գ

10. Բանջարեղենային արգանակ – 1 բաժակ

11. Մաղադանոս – 1 փունջ

12. Բուսայուղ

Պատրաստման եղանակը

1. Սմբուկները լվանալ, մաքրել, խորանարդաձև կտրատել, աղ ցանել, խառնել և թողնել կես ժամ: Հետո հեռացնել առաջացած հյութը, նորից լավ լվանալ:

2. Սոխը և սխտորը մանր կտրատել:

3. Սոխը և սխտորը տապակել բուսայուղով, մինչև փափկի, հետո ավելացնել համեմը, զիրան և կարմիր պղպեղը: Խառնել:

4. Լոլիկը մանր կտրատել, ավելացնել տապակի մեջ և շոգեխաշել 5 րոպե:

5. Ավելացնել սմբուկը, խառնել և շոգեխաշել մինչև սմբուկի փափկելը:

6. Հետո ավելացնել արգանակը, աղ և պղպեղ ցանել: Հասցնել եռման և վերցնել կրակից:

7. Ավելացնել կուսկուսը, կտրատված մաղադանոսը: Ծածկել կափարիչով: Թողնել 10 րոպե, մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am