9 փաստ ԱՄՆ-ի ոստիկանության մասին
Դիտումներ՝ *
14:10 2022-01-05

1. Ընդհանրապես «ԱՄՆ-ի ոստիկանություն» տերմին, որպես այդպիսին, գոյություն չունի: Յուրաքանչյուր նահանգ ունի իր ոստիկանական վարչությունը, որը կապ չունի մյուս նահանգների վարչությունների հետ, և որոնց կառուցվածքները կարող են էականորեն տարբերվել իրարից:

2. Ոստիկանի աշխատավարձը ԱՄՆ-ում կազմում է սկսած 40 հազար դոլարից տարեկան, որը կարող է աճել տարիների ընթացքում:

3. Ոստիկանության սպայի արձակուրդի ժամկետը 20 օր է՝ ծառայության առաջին երեք տարիների ընթացքում, իսկ չորրորդ տարուց սկսած այն դառնում է 26 օր:

4. Ոստիկանություն ընդունվելիս մարդը ստանում է «սպայի» կամ «դեդեկտիվի» կոչում, և ոստիկանների 90 տոկոսը նույն կոչումով էլ անցնում է թոշակի (ԱՄՆ-ում տարիների հետ կապված բարձրացում չի լինում):

5. Նոր վարչություն տեղափոխվելիս ոստիկանի հին կոչումը չի պահպանվում: Նա ամեն ինչ սկսում է նորից:

6. Չարժե փորձել ԱՄՆ-ում ոստիկանին կաշառք առաջարկել. 99 տոկոսով Ձեզ դրա համար դատի կտան: ԱՄՆ-ի ոստիկանությունում կոռուպցիա գրեթե գոյություն չունի:

7. ԱՄՆ-ում «ընթերակա» հասկացություն գոյություն չունի. ոստիկանը կարող է միայնակ գործողություններ կատարել, և նրան անպայման կհավատան: Ստի համար ոստիկանը կարող է դատապարտվել 15 տարվա բանտարկության:

8. Ամերիկյան ֆիլմերում հաճախ կարելի է տեսնել, որ ոստիկանը ցույց է տալիս իր տարբերանշանը և վերցնում է անծանոթ ինչ-որ մեկի մեքենան: Դա իսկապես այդպես է. քաղաքացիները պարտավոր են տրամադրել իրենց մեքենան ոստիկանությանը անհրաժեշտության դեպքում:

9. Ամուսնական զույգերը չեն կարող միասին աշխատել ոստիկանական նույն բաժանմունքում: Ոչ ստանդարտ իրավիճակներում, համարվում է, որ զույգերը կարող են իրենց դրսևորել ոչ արհեստավարժ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am