Զգուշացեք. 9 սովորություն, որոնք գիրացնում են ձեզ, հիվանդությունների պատճառ դառնում
Դիտումներ՝ *
14:09 2021-11-25

Ավելորդ քաշից ազատվելը բավական բարդ է, և այդ ճանապարհին շատերն են լուրջ սխալներ թույլ տալիս: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ այս սովորությունները կարող են ավելորդ քաշի կուտակման, ինչպես նաև առողջական խնդիրների պատճառ դառնալ:

1. Քնելուց առաջ ուտելը:

Խորհուրդ է տրվում ուտել քնելուց 2-3 ժամ առաջ: Ընդ որում, սնունդը պետք է թեթև լինի:

2. Վատ քուն:

Քիչ քնելը կարող է ազդել ախորժակի վրա: Աշխատեք բավարար քանակով քնել և լավացնել քնի որակը:

3. Ուտել՝ միաժամանակ այլ բանով զբաղվելով:

Այս դեպքում ուշադրությունը շեղվում է ուտելիքից, և դուք չեք գիտակցում՝ որքան և ինչ եք ուտում:

4. Սթրես և հոգեբանական խնդիրներ:

Սրանք կարող են ձեր ամենավատ թշնամիները լինել: Սթրեսն ու հոգեբանական խնդիրները կարող են քաշի ավելացման պատճառ դառնալ, վատացնել կյանքի որակը: Սովորաբար մարդիկ նման իրավիճակներում սկսում են ավելի շատ ուտել, ընդ որում, մեծանում է քաղցր և յուղոտ մթերք ուտելու ցանկությունը:

5. Արագ ուտելը:

Սովորեք դանդաղ ուտել, լավ ծամել բոլոր կտորները:

6. Ֆիզիկական ակտիվության բացակայություն:

Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից և պահպանել արդյունքը, մեծացրեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

7. Նախաճաշը բաց թողնելը:

Դիետոլոգները պնդում են, որ նախաճաշը պետք է առօրյայի անբաժան մասը կազմի: Այն հնարավորություն է տալիս արագացնել նյութափոխանակությունը: Նախաճաշը պետք է պարունակի սպիտակուց, առողջ ճարպեր, ինչպես նաև՝ փոքր քանակով բարդ ածխաջրեր:

8. Մեծ քանակով աղ օգտագործելը:

Խուսափեք մեծ քանակով աղի օգտագործումից, քանի որ այն հեղուկի կուտակման պատճառ է դառնում: Դա կարող է նաև ճնշման բարձրացման պատճառ դառնալ:

9. Քիչ ջուր խմելը:

Բավարար քանակով ջրի օգտագործումը հնարավորություն է տալիս ազատվել տոքսիններից: Խուսափեք էներգետիկ, շաքար պարունակող խմիչքի օգտագործումից:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը