Տնական ամերիկյան թխվածքաբլիթներ՝ շոկոլադով
Դիտումներ՝ *
12:50 2022-01-02

Բաղադրիչներ

1. Ալյուր – 150 գ

2. Կարագ – 120 գ

3. Շագանակագույն շաքարավազ – 70 գ

4. Շաքարավազ – 70 գ

5. Ձու – 1 հատ

6. Վանիլին – 1 թ/գ

7. Սոդա – 1/2 թ/գ

8. Շոկոլադ

Պատրաստման եղանակը

1. Կարագը և երկու տեսակի շաքարավազները հարել: Ավելացնել ձուն, նորից հարել: Վանիլինը, սոդան և ալյուրը խառնել, ավելացնել ստացված զանգվածին: Լցնել նաև մանրացրած շոկոլադը և կրկին խառնել. պետք է ստացվի միասեռ խմոր:

2. Ստացված խմորից գդալով թխվածքաբլիթներ ստանալ, հատուկ ձև տալ պետք չէ: Թխվածքաբլիթները շարել յուղաթղթով պատված տապակին:

3. Թխել 20 րոպե, նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am