124 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը
Դիտումներ՝ *
22:34 2021-11-23

Ֆիլիպիններում 124 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը՝ Ֆրանցիսկա Սուսանոն, հայտնում է Կաբանկալան քաղաքի կառավարությունը Facebook-ում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Երկարակյացը մահացել է երկուշաբթի գիշերը։ Մահվան պատճառը չի նշվում։

Տեղի առողջապահության վարչությունից հայտնել են, որ թոշակառուի մոտ վիրուսային հիվանդության ոչ մի ախտանիշ չի եղել։

Քաղաքի պաշտոնյաներն ընդգծել են, որ մահացածի կարգավիճակը՝ որպես մոլորակի ամենատարեց մարդ, պաշտոնապես հաստատված է Գինեսի ռեկորդների գրքում։ Սուսանոն ծնվել է 1897 թվականի սեպտեմբերի 11-ին։