Ինչպե՞ս են Կենդանակերպի նշաններն իրենց պահում լուրջ հարաբերություններում
Դիտումներ՝ *
16:29 2021-11-23

Խոյ՝ 21 մարտի-19 ապրիլի

Խոյերը սովորաբար նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցնում ու առաջին քայլն են անում, եթե ինչ-որ մեկն իրենց դուր է գալիս։

Այս նշանի ներկայացուցիչներն անհավանական ռոմանտիկներ են։ Այնուամենայնիվ, Խոյի մոտ ի հայտ է գալիս ձեզ տպավորելու ցանկություն, միայն, եթե նա հետաքրքրված է ձեզնով։ Այս նշանի ներկայացուցիչները սիրում են արկածներ, իսկ նրանց կիրքն աշխարհով մեկ ճանապարհորդելն է։

Եթե դուք էլ նոր վայրեր տեսնելու ու նոր մարդկանց հանդիպելու ուժգին ցանկություն ունեք, հենց որ Խոյի հետ հարաբերություններ սկսեք, նա անընդհատ ձեզ կզարմացնի ուղևորություններով ու նոր վայրեր այցելելով, ինչպես նաև՝ նոր զբաղմունքներով։

Ցուլ՝ 20 ապրիլի-21 մայիսի

Այս նշանի ներկայացուցիչը ձեր անձնական թիկնապահը կլինի, ով կլինի ոչ միայն ձեր ֆիզիկական անվտանգության, այլև էմոցիաների անվտանգության երաշխավորը։ Ցուլը հնարավոր ամեն ինչ կանի, որ դուք ձեզ երջանիկ զգաք։

Այնուամենայնիվ, Ցուլերը կարող են բավականին համառ ու բարդ մարդիկ լինել, դրա համար էլ շատ կարևոր է, որ դուք համբերատար լինեք, նախքան կորոշեք նրանց պատմել այն մասին, որ նրանք ձեզ հիասթափեցրել կամ տխրեցրել են։

Այս նշանի ներկայացուցիչներին խիստ է նեղացնում իրենց հարազատ մարդկանց քննադատությունը։ Այդ պատճառով էլ ձեր հարաբերությունների ամենասկզբից կարգավորեք նրանց հետ շփումը, որպեսզի նրանց մոտ տպավորություն չստեղծվի, որ իրենք ինչ-որ բան այնպես չեն անում։

Երկվորյակներ՝ 22 մայիսի-21 հունիսի

Երկվորյակները չեն համաձայնի հարաբերություններ ունենալ առաջին իսկ պատահած անձի հետ, այդ պատճառով էլ, եթե նրանք ընտրել են հենց ձեզ, ուրեմն դրա համար ծանրակշիռ պատճառ են ունեցել։

Այս նշանի ներկայացուցիչներն անհավանականորեն սրամիտ են ու միշտ ձեզ կստիպեն ծիծաղել։ Նրանց հետ հարաբերություններ ունենալու համար ձեզ խորհուրդ ենք տալիս մտածել այն բաների մասին, որոնք կխթանեն կամ կոգևորեն Երկվորյակներին։ Նրանք դեմ չեն փոխվել, բայց չափազանց կտրուկ փոփոխությունները կարող են ցնցել կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին։

Խեցգետին՝  22 հունիսի-22 հուլիսի

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին հեշտությամբ կարելի է գոհացնել, քանի որ նրանք չափազանց զգայուն են այն ամենի հանդեպ, ինչ դուք ասում կամ անում եք նրանց համար։

Եթե ձեզ նրանց հետ մտերմիկ հարաբերություններ են կապում, ապա դուք հավանաբար արդեն գիտեք, թե որքան սեր կա նրանց մեջ, որը նրանք պատրաստ են կիսել ձեզ հետ։ Այնուամենայնիվ, չարժե դրանից օգտվել, քանի որ Խեցգետիններն անմիջապես կհասկանան, եթե դուք նրանց հետ լինեք շահադիտական նկատառումներով, ու անմիջապես կհեռանան ձեզնից։ Նրանց հետ հարաբերությունները շատ էմոցիոնալ կլինեն, քանի որ այս նշանի ներկայացուցիչները պատրաստ են իրենց լիովին ձեզ նվիրել։

Առյուծ՝  23 հուլիսի-22 օգոստոսի

Առյուծները սովորաբար հանդես են գալիս հարաբերությունների մեջ դոմինանտ դերում։ Նրանք չեն կարող հարմարվել ու նույն հարկի տակ ապրել այն մարդկանց հետ, ովքեր նույնպես սիրում են առաջնորդ լինել, քանի որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին միշտ պետք է ջունգլիների արքա լինել։

Առյուծը կարող է ձեզ ցույց տալ այնպիսի վայրեր, որոնք, ինչպես ձեզ նախկինում էր թվում, դուք երբեք չէիք կարող տեսնել։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խիզախ ու անհավանականորեն շռայլ մարդիկ են իրենց հարազատների ու մտերիմների համար։

Կույս՝ 23 օգոստոսի-22 սեպտեմբերի

Հարաբերություններում երջանիկ լինելու համար Կույսերին պետք է զգալ, որ իրենց կարիքն ունեն։ Իսկ եթե, այնուամենայնիվ, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները զգան, որ ձեզ պետք են միայն նրա համար, որ կանգնեն ձեր կողքին, լավ տեսք ունենան ու ժպտան, ապա կկատաղեն։ Հենց այդ պատճառով նրանք չեն սիրում շտապել ու գերադասում են նախ ավելի լավ ճանաչել մարդուն, ով իրենց դուր է գալիս։

Կույսերը նախքան հարաբերություն սկսելը պետք է իրենց վրա լիովին վստահ լինեն։ Հենց որ դա տեղի ունենա, նրանք պատրաստ կլինեն շատ բանի գնալ, որ լուծեն հարաբերություններում ծագած խնդիրները, եթե այդպիսիք ի հայտ գան։ Կույսերը երբեք չեն թողնի նրանց, ում սիրում են։

Կշեռք՝ 23 սեպտեմբերի-22 հոկտեմբերի

Կշեռքները երբեք չեն դադարեցնում կատարյալ մարդու իրենց փնտրտուքները։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հայտնի են նրանով, որ տևական ժամանակ կարող են որևէ մեկի վրա հույս դնել, բացի իրենցից, որ իրենց երջանիկ զգան։

Եթե Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը լուրջ հարաբերություններ կարող է սկսել որևէ մեկի հետ, ապա կանի հնարավոր ամեն բան, որպեսզի այդ մարդու հետ ներդաշնակ լինի։ Կշեռքները պատրաստ են շատ բանի իրենց զուգընկերներին գոհացնելու համար, ինչպես նաև կհետևեն այն բանին, որ հարաբերությունները չձանձրացնեն նրանց երկուսին էլ։ Դուք ապշած կլինենք այն բանից, թե որքան հիանալի բան է Կշեռքի հետ հանդիպելը։

Կարիճ՝ 23 հոկտեմբերի-22 նոյեմբերի

Deutschland, NRW, Oberhausen, Park, Teenager verliebt

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հայտնի են իրենց չմարող կրքով այն մարդու նկատմամբ, ում նրանք ամենաշատն են սիրում։ Այս կրքի կրակը վարակիչ է ու վայրկենապես տարածվում է նրանց զուգընկերների վրա։ Դուք հավանաբար ավելի սրտակից մարդ, քան Կարիճը, չեք կարող գտնել։ Այնուամենայնիվ, այստեղ ամեն ինչ կախված է այն բանից, թե արդյո՞ք նրանց կողքին ճիշտ մարդ կա տվյալ պահին։ Կարիճներն առանց պարտավորությունների հարաբերությունների երկրպագուներ չեն։ Իրենց հայացքները կիսող մարդուն հանդիպելով՝ նրանք լրջորեն տրամադրված կլինեն։

Այնուամենայնիվ, աշխատեք ամեն դեպքում չշտապել Կարիճին սիրահարվել, քանի որ նա ձեզ հետ կմնա նույնիսկ այն ժամանակ, երբ սերն արդեն անցել է։

Աղեղնավոր՝ 23 նոյեմբերի-21 դեկտեմբերի

Եթե դուք հարաբերությունների մեջ եք Աղեղնավորի հետ, ապա մի սպասեք, որ մի տեղում երկար կնստեք, քանի որ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են անընդհատ շարժման մեջ գտնվել։ Եթե խոսենք հարաբերությունների մասին, ապա չես գտնի որևէ մեկին, ով շփման մեջ այնքան անկանխակալ կլինի, որքան Աղեղնավորը։ Մի սպասեք, որ ձեր Աղեղնավոր-զուգընկերը կհամաձայնի ինչ-որ մեկ բանի, քանի որ նրան անընդհատ փոփոխություններ են պետք։

Հաճախ դա նշանակում է, որ ձեզ մոտ ազատ հարաբերություններ կլինեն, քանի որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում իրենց ինչ-որ մեկի հետ կապված զգալ։ Նրանց ոգին նույնքան ազատ պետք է լինի, որքան սերը։

Այծեղջյուր՝ 22 դեկտեմբերի-20 հունվարի

Հարաբերություններում Այծեղջյուրները չեն սիրում շտապել։ Նրանք չեն արագացնի իրադարձությունները, երբ խոսքը գնում է իրենց համար առանձնահատուկ մարդու մասին։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գերադասում են իրենց զգացմունքներն արտահայտել արարքների միջոցով։ Դրա համար էլ, եթե դուք փորձում եք կռահել, թե ինչու է ձեր զուգընկեր Այծեղջյուրն այդքան լռակյաց, ապա իմացեք, որ նա ավելի շուտ ձեզ իր զգացմունքները ցույց կտա, քան կպատմի դրանց մասին։ Այծեղջյուրի համար դա շատ բան է նշանակում։ Իսկ եթե Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը, այնուամենայնիվ, խոսում է, ապա պետք է նրա բառերին լրջությամբ վերաբերվել։

Ջրհոս՝ 21 հունվարի-18 փետրվարի

Ջրհոսները խորը անձնավորություններ են, որոնց դուր է գալիս բարձր ինտելեկտուալ ամեն բան։ Նրանք տանել չեն կարողանում դատարկ, անիմաստ շատախոսությունը։

Հիմնականում նրանց այնպիսի մարդ է պետք, ով իրենց մեջ կարթնացնի գիտելիքի հանդեպ տենչ։ Ջրհոսներին դուր են գալիս հանելուկային մարդիկ։

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար կարևոր է հարաբերությունների ազնվությունը, դրա համար էլ պետք է, որ դուք բաց ու անկեղծ շփվեք ձեր զուգընկեր Ջրհոսի հետ ու թույլ տաք, որ նա արտահայտվի ու դրսևորի իրեն։

Ձկներ՝ 19 փետրվարի-20 մարտի

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ամենառոմանտիկ մարդիկ են, ում դուք երբևէ կհանդիպեք։ Նրանք կարող են անհավանականորեն մտերիմ լինել նրանց հետ, ում մասին հոգ են տանում ու ում սիրում են։ Ոսկե սիրտ ունեցող անսահման շռայլ ու էմոցիոնալ Ձկների հետ հարաբերությունները կարող են ձեր կյանքում լավագույնը լինել։ Երբ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրահարվում են, ապա սիրահարվում են մինչև ականջները։ Նրանք հնարավոր ամեն բան կանեն, որ իրենց զուգընկերն ամենաերջանիկը լինի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը