Բավարական կոտլետներ՝ պատրաստված սպանախով և կաթնաշոռով
Դիտումներ՝ *
15:14 2021-11-23

Բաղադրիչներ

1. Սխտոր – 1 պճեղ

2. Սևուկի յուղ (Рапсовое масло) – 4 ճ/գ

3. Անյուղ կաթնաշոռ – 400 գ

4. Կանաչ սոխ – 1 փունջ

5. Ձիթայուղ – 2 ճ/գ

6. Քաղցր մանանեխ – 2 ճ/գ

7. Ձու – 2 հատ

8. Սոխ – 1 հատ

9. Չոր հացի փշրանք – 50 գ

10. Խնձորի քացախ – 2 ճ/գ

11. Սպանախ – 200 գ

12. Ալյուր – 2 ճ/գ

13. Ամսաբողկ – 4 հատ

14. Աղ, սև պղպեղ, մշկընկույզ

Պատրաստման եղանակը

1. Ամսաբողկը լվանալ և մանր կտրատել: Լցնել թասի մեջ, մի փոքր աղ ցանել:

2. Կանաչ սոխը և գլուխ սոխը լվանալ, չորացնել, մանր կտրատել:

3. Խառնել բողկը սոխի հետ, իսկ մեկ այլ թասի մեջ խառնել սևուկի յուղը, մանանեխը և քացախը: Զանգվածը լցնել բողկի աղցանի վրա:

4. Կաթնաշոռի ավելորդ ջուրը թանզիֆի օգնությամբ քամել:

5. Մշկընկույզը քերել, սխտորը ճզմել: Բաղադրիչները խառնել կաթնաշոռի, ձվի, հացի փշրանքի, աղի և պղպեղի հետ:

6. Սպանախը կտրատել և խառնել կաթնաշոռային զանգվածի հետ:

7. Թաց ձեռքերով ստացված զանգվածից կոտլետներ ձևավորել:

8. Կոտլետները թավալել ալյուրի մեջ և տապակել ձիթայուղի մեջ մոտ 4-5 րոպե: Մատուցել ամսաբողկի աղցանի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am