10 պարզ միջոց՝ ուղեղի աշխատանքն առավելագույնս խթանելու համար
Դիտումներ՝ *
12:43 2022-01-01

Անկախ մեր ուղեղի հնարավորություններից, նրան երբեմն ժամանակ է անհրաժեշտ՝ վերականգնվելու համար, երբեմն՝ նաև լրացուցիչ խթաններ, եթե չենք ուզում, որ այն խափանվի: Չի կարելի անտեսել այդ անհրաժեշտությունը: Ահա թե ինչ կարող եք սկսել անել հենց այդ պահից՝ ուղեղի աշխատանքը խթանելու համար:

1. Նուշ կերեք

OLYMPUS DIGITAL CAMERA

Համարվում է, որ նուշը բարելավում է հիշողությունը: Նուշի յուղ ավելացրեք կաթին, օգտագործեք այն քնելուց առաջ և շատ շուտով կզգաք, որ Ձեր հիշողությունը լավացել է:

2. Խնձորի հյութ խմեք

Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, խնձորի հյութը բարձրացնում է ացետիլխոլինի արտադրությունը, ինչի արդյունքում բարելավվում է Ձեր հիշողությունը:

3. Լավ քնեք

Հետազոտությունները ցույց են տվել, որ քնի ժամանակ նորից խաղարկվում են անցած օրվա իրադարձությունները: Դա բարելավում է երկարաժամկետ հիշողությունը:

4. Հաճույք ստացեք պարզ բաներից

1. Երաժշտություն լսեք,

2. խաղացեք երեխաների հետ,

3. ուրախացեք ինչ-որ մեկի հետ հանդիպելուց,

4. զբոսնեք, հեծանիվ վարեք, վազեք,

5. յոգայով զբաղվեք:

Նման գործողությունները կօգնեն Ձեզ ազատվել սթրեսից:

5. Մեկ օր դիետա պահեք

Բուժական ծոմը մաքրում է մեր օրգանիզմը տոքսիններից: Ազատվելով տոքսիններից, ազատվում ենք բացասական էմոցիաներից, որն էլ ուժեղացնում է մտքի պայծառությունը:

6. Մարզեք Ձեր միտքը

 

1. Խաչբառ լուծեք,

2. շփվեք այլ մարդկանց հետ,

3. կարդացեք, շախմատ խաղացեք,

4. նոր լեզու սովորեք,

7. Զբաղվեք յոգայով կամ մեդիտացիա արեք:

Յոգան ազատում է սթրեսից: Բոլորիս հայտնի է, որ սթրեսը վատթարացնում է հիշողությունը: Ինչքան քիչ է սթրեսը, այնքան ավելի լավ է աշխատում ուղեղը:

8. Քչացրեք շաքարի օգտագործումը

Շաքարի ավելորդ օգտագործումը կարող է առաջացնել կլաուստրոֆոբիա, հիշողության կորուստ և նյարդային խանգարումներ:

9. Գիշերը կուշտ մի կերեք

Ծանր կերակուրը սթրես է առաջացնում, իսկ թեթև կերակուրը, հատկապես մրգերը, հնարավորություն կտան լավ քնել: Իսկ լավ քունը բարերար ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա:

10. Ընդունեք B խմբի վիտամիններ

B խմբի վիտամինները լավացնում են հիշողությունը: Սննդակարգի մեջ ավելացրեք B վիտամիններ պարունակող բանջարեղեն և խուսափեք օսլա և սպիտակ հաց օգտագործելուց:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am