Միլիոնատեր Մայքլ Բլումբերգի 10 բիզնես կանոնները
Դիտումներ՝ *
17:41 2021-11-22

Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է Նյու Յորքի քաղաքապետ, միլիոնատեր Մայքլ Բլումբերգի 10 բիզնես կանոնները:

1․ Ես խղճում եմ այն անձանց, ովքեր չեն սիրում այն աշխատանքը, որն իրենց եկամուտ է բերում: Պետք է սիրել այն, ինչով զբաղվում ես:

2․ Անդադար և ինքնամոռաց աշխատանքը մեծացնում է հաջողության հասնելու ձեր հնարավորությունները: Սակայն դա չի երաշխավորում, որ ամեն ինչ իդեալական է լինելու: Երբեմն արժե հույս դնել պատահականության վրա:

3․ Ես միշտ լրջորեն եմ վերաբերվել իմ կարիերայի աճին, սակայն երբեք հաջողության հասնելու հստակ պլան չեմ ունեցել: Բանն այն է, որ ես կյանքը որպես գրաֆիկ չեմ ընդունում:

4․ Ես շատ եմ սիրում կիրակի երեկոները, որովհետև գիտեմ, որ ինձ սպասվում է աշխատանքային հինգ օր:

5․ Հաշվե՛ք՝ որքան ժամանակ եք անցկացնում աշխատավայրում և ճանապարհին: Եթե ստացված թիվը ձեզ չի գոհացնում, նշանակում է՝ դուք խղճալի վիճակում եք:

6․ Ես գերադասում եմ գործել, և ոչ թե՝ ռազմավարության մշակմամբ զբաղվել: Ես սիրում եմ ամեն ինչ ինքս անել և չեմ վախենում «ձեռքերս կեղտոտել»:

7․ Եթե դուք տեսնում եք, որ որևէ մտահղացում ձեզ անհրաժեշտ արդյունքներ չի բերում, խորը շունչ քաշեք և ավարտեք այդ պայքարը:

8․ Մարդիկ լավագույն բանն են, որ կան իմ ընկերությունում: Իմիջիայլոց, մեր աշխատակիցներից ոչ մեկը, այդ թվում՝ ես, առանձին աշխատասենյակ չունի:

9․ Երբեմն շրջապատված լինելով մեր հաջողության պտուղներով՝ ես ընկնում եմ ֆրուստրացիայի մեջ և ցանկանում եմ ամեն ինչ նորից սկսել:

10․ Եթե դուք ցանկանում եք պետական աշխատող լինել, ես ձեզ խորհուրդ եմ տալիս նախ միլիոնատեր դառնալ:

168․am