Ի՞նչ անել, երբ նույնիսկ միտքն այն մասին, որ պետք է աշխատել, տհաճություն է առաջացնում
Դիտումներ՝ *
13:56 2021-12-29

Յուրաքանչյուրիս մոտ կյանքում լինում են օրեր, երբ առավոտից ոչինչ չես ուզում անել: Ի՞նչ անել, երբ նույնիսկ միտքն այն մասին, որ պետք է աշխատել, տհաճություն է առաջացնում:

Առաջարկում ենք չորս վստահելի ռազմավարություններ, որոնք կօգնեն վերջապես անցնել աշխատանքի:

1. Ընդմիջում արեք

Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու աշխատունակության վրա դրական ազդեցություն են ունենում կարճ ընդմիջումները: Դրանք օգնում են բարելավել ուշադրության կենտրոնացումը, վերականգնել էներգիան և բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը:

2. Մոտիվացրեք ինքներդ Ձեզ

Լինում է այնպես, որ աշխատանքում մենք բացարձակապես մոտիվացիա չենք զգում: Արժե՞ արդյոք խոսել այն մասին, որ այդ դեպքում աշխատանքի արդյունավետությունը բարձր լինել չի կարող Այդ դրությունից ելք կա. եթե Դուք չունեք մոտիվացիա, ապա ինքներդ ստեղծեք այն: Հորինեք ինչ-որ պարգևատրում, որը կստանաք, եթե կատարեք ինչ-որ առաջադրանք:

3. Աջակցություն ստացեք

Նյուտոնի իներցիայի օրենքն ասում է՝ քանի դեռ առարկայի վրա չազդի արտաքին ուժ, այն կմնա անշարժ: Նման կանոն գոյություն ունի նաև աշխատանքային գործընթացում. որպեսզի ստիպեք Ձեզ առաջ շարժվել, պետք է մի փոքր աջակցություն: Եթե աշխատանքը ոչինչ չի առաջացնում, բացի տհաճությունից, դիմեք մեկին, ով Ձեզ կապահովի մոտիվացիայով:

4. Սկսեք քչից

Յուրաքանչյուր աշխատանքում ամենադժվարն այն սկսելն է: Բայց Դուք պետք է գիտակցեք, որ նույնիսկ ամենամասշտաբային նախագիծը կազմված է ոչ մեծ փուլերից: Ինչպես նախադասությունը սկսվում է մեկ բառից, այնպես էլ աշխատանքը սկսվում է ստարտից: Առաջնային խնդրից, որը կարող է այդքան էլ գլոբալ չլինել և չվախեցնել իր մասշտաբներով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am