52-ամյա մոդելը կիսամերկ նկարահանվել է ամսագրի շապիկի համար
Դիտումներ՝ *
13:42 2021-11-22

Դանիացի սուպերմոդել Հելենա Քրիստենսենը դարձել է Amazing նորաձևության ամսագրի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Ամսագի և մոդելի ինստագրամյան էջերում հայտնվել են տպավորիչ սև ու սպիտակ ֆոտոշարքի առաջին լուսանկարները:

52-ամյա մոդելը փորձել է մի քանիհամարձակ կերպարներ և լուսանկարներից մեկում ներկայացլ է կիսամերկ՝ կուրծքը ծածկելով Christian Louboutin շքեղ պայուսակով։

Ֆոտոշարքի հեղինակը լուսանկարիչ Ալեքսի Լյուբոմիրսկին է։

Հիշեցնենք, որ Քրիստենսենի կարիերան ծաղկում էր 1990-ականներին: Քրիստի Թարլինգթոնի, Լինդա Էվանգելիստայի, Նաոմի Քեմփբելի և այլ սուպերմոդելների հետ նա դարձել է մի ամբողջ սերնդի խորհրդանիշ։

Հելենան Կարլ Լագերֆելդի և Ջանի Վերսաչեի մուսան էր։ Բացի այդ, նա երկար ժամանակ եղել է Victoria’s Secret-ի գլխավոր «հրեշտակներից»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am