Ի՞նչ մթերքներ են վնասակար մաշկի համար
Դիտումներ՝ *
21:15 2021-11-21

Որոշ սննդային սովորություններ կարող են խանգարել մեզ պահպանել մաշկի երիտասարդությունը եւ առողջությունը, հավաստիացնում է սննդաբան Դարյա Ռուսակովան (Ռուսաստան)։

Մասնագետի խոսքով՝ մաշկի գեղեցկության և երիտասարդության համար առաջին հերթին անհրաժեշտ է հրաժարվել քաղցրեղենից, չէ՞ որ հենց շաքարն է հանգեցնում մաշկի ծածկույթի թորշոմածության։

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս նվազեցնել օգտագործվող աղի քանակը։ Աղի թույլատրելի քանակը, սննդաբանի կարծիքով, օրական մեկ թեյի գդալի կեսն է։

«Սա վերահսկելու համար կարելի է աղ չլցնել կերակրի մեջ պատրաստման ժամանակ, այլ արդեն ափսեի մեջ լցնել աղի բաժինը»,- ասել է բժիշկը «Ցարգրադի» հետ զրույցում։

Մասնագետը նաև խորհուրդ է տալիս անպայման սպիտակուց օգտագործել նախաճաշի ժամանակ, քանի որ սպիտակուցը լավ ազդեցություն ունի նյութափոխանակության համար։

news.am