Մենք, իհարկե, ասում ենք «շնորհակալություն» և «խնդրեմ», սակայն դա բարեկիրթ վարվելակերպի փոքր մասն է միայն: Բավարար չէ, այնպես չէ՞: Էթիկետը նախորդ դարում չի մնացել: Իրականում այն քողարկում է մի շարք մանրուքներ: Այսպես կոչված, հին ու նախնադարյան կանոններն իմաստ ունեն, և ձեզ չի խանգարի դրանք կիրառել գործնականում:
1. Ծափ մի տվեք սեփական կամ ուրիշի դեմքի առաջ: Դա արեք կրծքի առջև՝ փոքր-ինչ դեպի ձախ թեքվելով:

2. Նախ նստեք մեքենայի մեջ, ապա ներս մտցրեք 2 ոտքերը:

Այդպիսով դուք կխուսափեք ներքնազգեստն անզգուշաբար ցուցադրելուց և, բացի դրանից, գլուխը մեքենայի վերնամասին չեք խփի:
3. Մինչև կարագը հացին քսելը կարագի կտորը դրեք ձեր ափսեի մեջ:

Դա հիգիենիկ է և բարեկիրթ: Եվ հետո այդպիսով ձեր հացի փշրանքները չեն հայտնվի կարագի ընդհանուր, ամբողջական կտորի վրա:
4. Ինչ-որ բան ցույց տալիս դա արեք ոչ թե մատով, այլ ձեռքի բաց ափով:

5. Փռշտալիս բերանը փակեք ձախ ձեռքով:

Աջ, այսպես կոչված, հասարակական ձեռքը պետք է ազատ լինի: Այլապես ո՞վ կցանկանա ձեզ ձեռքով ողջունել:
6. Եթե ձեր մասին կենաց են ասում, անմիջապես մի ըմպեք բաժակի մեջ լցվածը, այլ դրա փոխարեն՝ պատրաստվեք փոխադարձ մաղթանք հղել: Մի նայեք շուրջբոլորն ու այլ հյուրերի. հռետորի հետ տեսողական կապ ստեղծեք:

7. Աղն ու պղպեղը միշտ միասին փոխանցեք:

Պատկերացրեք, թե այդ երկուսը սիրահարված զույգ են, ովքեր առանց մեկը մյուսի չեն կարող ապրել:
8. Պայուսակը, կլատչը կամ խմիչքով լի գավաթը պահեք ձախ ձեռքում:

Ինչպես արդեն ասվեց՝ աջ, այսպես կոչված, հասարակական ձեռքը պետք է ազատ լինի:
9. Հարսանիքի ժամանակ ձեռնպահ մնացեք հարսին ուղղված շնորհավորանքներից:
«Շնորհավորում եմ ամուսնության կապակցությամբ» արտահայտությունը կարող է դիտվել՝ որպես «ես արդեն հույս էլ չունեի, որ դու կլքես անհույս կույսերի ակումբը»:
Ավելի լավ է 2 նորապսակներին էլ հղել բարեմաղթանքներ ու նպատակների իրականացում:
10. Երբ նստում եք, ոտքը ոտքին մի գցեք, մեկ կամ երկու ոտքը միանգամից մի ձգեք: Երկու ոտքերը միասին դրեք հատակին:

11. Եթե ինչ-որ մեկի ընթրիքի եք հրավիրել, նշանակում է՝ ինքներդ էլ պետք է վճարեք:

Մտքներովդ անգամ չպետք է անցնի հաշիվը կիսել երկուսի միջև:
12. Ոչ մեկի մի հայտարարեք, որ զուգարան եք գնում: «Կներեք» ասելը դուրս գալիս բավարար է:
13. Պատահական ուշացումներ բոլորի հետ էլ պատահում են:

Կանոնավոր կերպով ուշանալը խոսում է այն մասին, որ բարեկրթությունից դուք բավականին հեռու եք:
14. Եթե մոռացել եք ինչ-որ մեկի անունը, խոստովանեք դա, տվյալ մարդուց ներողություն խնդրեք և վերստին ճշտեք նրա անվան լրիվ տարբերակը:
15. Երբեք ականջ մի դրեք ուրիշների խոսակցություններին:

Ձեզ դուր կգա՞ արդյոք, եթե ձեր մտքերն ուրիշներն էլ սիրեն ու հետո էլ պատմեն այլ անձանց:
16. Բիզնես լանչից հետո սննդի մնացորդը հետներդ տանելու համար տարաներ մի խնդրեք: Իսկապես ամոթ է:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը
168.am


