Նիհարելու գործընթացը հաճախ կապված է կալորիականության իջեցման և որոշակի մթերքներից հրաժարման հետ: Բայց ազատվել ավելորդ կիլոգրամներից կարելի է առանց կտրուկ սահմանափակումների. բավարար է միայն սննդակարգում ներառել այնպիսի մթերքներ, որոնք արագացնում են ճարպերի այրումը:
Մթերքներ, որոնք խթանում են ճարպերի այրումը:
1. Հունական յոգուրտ

10 տոկոս ճարպի պարունակությամբ հունական յոգուրտը շատ հարմար է նիհարողի համար: Յոգուրտը սպիտակուցի հարուստ աղբյուր է, որն ապահովում է օրգանիզմը էներգիայով շատ երկար ժամանակ:
2. Քինոա

Քինոան պարունակում է բոլոր 9 անփոխարինելի ամինաթթուները: Այն խթանում է նյութափոխանակությունը, որով էլ նպաստում է քաշի իջեցմանը:
3. Նուշ

Նուշն օգնում է այրել ճարպը, քանի որ դրականորեն է ազդում ինսուլինի մակարդակի և հագեցածության զգացումի վրա:
4. Դարչին

Արևելյան համեմունքները հանդիսանում են նյութափոխանակության արագացման բնական խթանիչներ: Դարչինում շատ են նաև թաղանթանյութերը և քիմիական տարրերը, որոնք օգնում են կարգավորել շաքարի մակարդակն արյան մեջ:
5. Թուրինջ

Այս միրգը պրակտիկորեն չի պարունակում ճարպեր և կալորիաներ և գերազանց հագեցնում է: Այն պարունակում է նարինգին, որը, հասնելով օրգանիզմին, խթանում է մարսողությունը, որը արդյունքում առաջանում է հագեցածության զգացողություն:
6. Կանաչ թեյ

Կա կանաչ թեյ խմելու մի քանի պատճառ. կատեխինը, որը պարունակվում է թեյում, նպաստում է ճարպերի թթվայնացմանը, կոֆեինը խթանում է մարսողությունը և մաքրում է աղեստամոքսային տրակտը: Թեյում պարունակվող թերմոգեն տարրերը նպաստում են սննդի էներգիայի փոխակերպմանը, մարմնի տաքությանը, որն արագացնում է նյութափոխանակությունը և այրում է ավելի շատ կալորիաներ:
7. Խնձորի քացախ

Այն խթանում է մարսողությունը և օգնում է ազատվել քաղցի զգացողությունից:
8. Կոճապղպեղ

Կոճապղպեղի թերմոգեն ազդեցությունից այրվում է ավելի շատ ճարպ:
9. Ավոկադո

Շատ նիհարողներ զգուշանում են ավոկադոյից դրա բարձր կալորիականության և ճարպերի պարունակության պատճառով: Սակայն այս պտուղը պարունակում է օգտակար չհագեցած ճարպաթթուներ, ինչպես նաև վիտամիններ, միներալներ, միկրոէլեմենտներ և հակաօքսիդանտներ: Դրանք օգնում են օրգանիզմին կարգավորել հորմոնալ բալանսը և ինսուլինի մակարդակը, որը նպաստում է քաշի նվազմանը:
10. Չիլի
![]()
Կապսաիցինը, որը պարունակվում է չիլի պղպեղի մեջ, նույնպես խթանում է մարսողությունը:
11. Շոկոլադ

elle.ru-ի ցուցակի ամենաանսպասելի մթերքը: Պետք է հասկանալ, որը խոսքը մուգ շոկոլադի մասին է: Այն պարունակում է մեծ քանակությամբ թաղանթանյութ և հակաօքսիդանտներ: Մեկ-երկու կտոր շոկոլադը ճաշելուց հետո շատ մեծ օգուտ կբերի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am


