Դդմային պիրոգ՝ շոկոլադով և դարչինով
Դիտումներ՝ *
12:35 2021-12-20

Բաղադրիչներ

1. Մուգ շոկոլադ – 150 գ

2. Դդմի խյուս – 200 գ

3. Կարագ – 160 գ

4. Շաքարավազ – 200 գ

5. Ձու – 2 հատ

6. Ալյուր – 230 գ

7. Դարչին – 1 թ/գ

8. Փխրեցուցիչ – 1 թ/գ

9. Սոդա – 1/3 թ/գ

10. Կիտրոնի հյութ – 1 ճ/գ

11. Աղ – 1 պտղունց

Պատրաստման եղանակը

1. 250-300 գ կեղևազրկված դդումը կտրատել, շարել ջեռոցի տապակին և 20 րոպե դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցը: Պատրաստի դդումը վերածել խյուսի, սառեցնել: Ջեռոցի տաքությունը հասցնել 200 աստիճանի:

2. Շոկոլադը դանակով քերել:

3. Փափուկ կարագին (150 գ) ավելացնել շաքարավազը, հարել:

4. Ավելացնել ձուն, նորից հարել:

5. Ավելացնել դդմի խյուսը, դարչինը, ալյուրը, աղը, փխրեցուցիչը և սոդան: Խառնել:

6. Ավելացնել շոկոլադը և կիտրոնի հյութը: Խառնել: Պիրոգի խմորը պատրաստ է:

7. Թխելու համար նախատեսված կլոր կաղապարը (24 սմ) պատել մնացած կարագով, վրան մի փոքր ալյուր շաղ տալ: Խմորը լցնել կաղապարի մեջ:

8. Թխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում 35-40 րոպե: Հանել ջեռոցից, թողնել, որ սառչի: Մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը