10 արժեքավոր խորհուրդներ 92-ամյա տիկին Մարիա Ջիլոյից
Դիտումներ՝ *
22:14 2021-11-18

Երիտասարդ մնալու գաղտնիքը

– Իմ կյանքի յուրաքանչյուր օրը նվեր է ինձ, և հենց բացում եմ աչքերս, մտնում եմ նոր օր, ինձ հետ էլ՝ երջանիկ հիշողություններս, որոնք եղել են իմ կյանքում,- ասում է տիկին Ջիլոն և ավելացնում,- Ծերությունը բանկային հաշվի նման է. դուք կարող եք կանխիկացնել այնքան, որքան կուտակել եք։ Այնպես որ, խորհուրդ եմ տալիս՝ ձեր հիշողության հաշվին մուտքագրեք հնարավորինս շատ ուրախություն ու երջանկություն։ Եվ ես համարում եմ, որ որքան էլ կյանքը բարդ լինի, իմաստուն որոշում կլինի՝ չբարդացնել այն։

Եվ այսպես՝ ինչպե՞ս մնալ երիտասարդ

Մի մտածեք թվերի մասին, որոնք էական նշանակություն չունեն։ Դա ներառում է տարիքը, քաշը և հասակը։ Թող բժիշկները մտահոգվեն այդ մասին։

Շարունակեք շփվել միայն ուրախ ընկերների հետ։ Դժգոհներն ու փնթփնթանները ձեզ ներքև են քաշում։

Շարունակեք սովորել։ Ավելի շատ բան իմացեք համակարգիչների, արհեստների, այգեգործության և շատ այլ բաների մասին։ Թույլ չտաք ուղեղին ծուլանալ, թե չէ ստիպված կլինեք դիմավորել Ալցհեյմերին։

Գնահատեք յուրաքանչյուր մանրուքը։

Արցունքներ էլ են լինում։ Պինդ մնա, սգա և շարժվիր առաջ։

Հաճախ ծիծաղեք բարձրաձայն ու երկար։ Ծիծաղեք մինչև շունչը կտրվելը։ Եվ եթե ունեք ընկեր, ով ստիպում է ձեզ ծիծաղել, ավելի շատ ժամանակ անցկացրեք նրա հետ։

Շրջապատեք ձեզ այն ամենով, ինչ սիրում եք, լինի դա ընտանիք, կենդանիներ, բույսեր, հոբբի թե մի այլ բան։ Ձեր տունը ձեր ապաստարանն է։ Մի թողեք այն։

Հոգ տարեք ձեր առողջության մասին։ Եթե այն ամուր է, լավ, եթե կայուն չէ, լավացրեք, եթե չեք կարողանում լավացնել, օգնության դիմեք։

Մի վերադարձեք այնտեղ, ուր մեղավոր եք զգում։ Խանութ գնացեք կամ նույնիսկ այլ երկիր, միայն թե ոչ այնտեղ, ուր մեղք կա։

Ձեր սիրելիներին ասեք, որ սիրում եք նրանց, և, որ օգտագործում եք յուրաքանչյուր հնարավորություն նրանց հետ լինելու համար։

Այդ մասին բոլորին ասեք, ովքեր թանկ են ձեզ համար, անգամ, եթե նրանք շատ հեռու են ձեզնից։ Հաղորդագրություն ուղարկեք նրանց, և նրանք հաստատ կժպտան։ Մի գեղեցիկ օր դուք կիմանաք, որ իսկական ընկերությունը շարունակվում է նույնիսկ մեծ հեռավորությունից։ Կարևոր է ոչ թե այն, թե ինչ ունեք կյանքում, այլ այն, թե ով կա ձեր կյանքում։

Պատրաստեց Սոֆի Պետրոսյանը

168.am