Ինչով են զբաղվում թագավորներն ու նախագահներն ազատ ժամանակ. 8 անսպասելի օրինակ
Դիտումներ՝ *
19:02 2021-11-17

Շատերիս թվում է, թե երկրների ղեկավարներն ապրում են հատուկ աշխարհում, որն առհասարակ նման չէ նրան, ինչ շրջապատում է սովորական մարդկանց։ Adme.ru-ն գրում է, որ երկրների ղեկավարները ևս ունեն իրենց հետաքրքրությունները, որոնց հատկացնում են իրենց ազատ ժամանակը։

1. Նիդեռլանդների թագավորն օդաչու է աշխատում։

Նիդեռլանդների ներկայիս ղեկավար Վիլհելմ Ալեքսանդրն արդեն 20 տարի գաղտնի օդաչու է աշխատում՝ թռիչքներ իրականացնելով փոքր ինքնաթիռներով՝ ամսվա ընթացքում նվազագույնը 2 անգամ։

2. Դանիայի թագուհին նկարչուհի է։

Դանիայի թագուհի Մարգարետ 2-րդը հետաքրքրվում է նկարչությամբ։ Նրա աշխատանքների ցուցահանդեսներն անցկացվում են ինչպես հայրենիքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

3. Արքայազն Չարլզը զարգացնում է օրգանական հողագործություն։

Արքայազնը հայտնի է բնության նկատմամբ իր հատուկ վերաբերմունքով։ Նա զարգացնում է օրգանական հողագործությունը, երբեմն ակցիաներ անցկացնում՝ կոչ անելով խելամտորեն վարվել բնության հետ և հոգ տանել նրա մասին։ Իր հարցազրույցներից մեկում նա նույնիսկ խոստովանել է, որ խոսում է իր բույսերի հետ։

4. Նորվեգիայի թագավորը սիրում է նավագնացություն։

Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդը շատ է սիրում նավեր։ Նա մասնակցել է Օլիմպիական խաղերի, ինչպես նաև համաշխարհային և եվրոպական մրցաշարերի։ Վիրահատության ենթարկվելուց հետո, 68 տարեկան հասակում նա իր թիմով հաղթեց Շվեդիայում անցկացված մրցաշարում։ Սպորտի նկատմամբ սերը նրան հավանաբար փոխանցվել է հորից, ով 1928թ. օլիմպիական չեմպիոն է դարձել։

5. Հորդանանի թագավորը նկարահանվում է ֆիլմերում։

Հորդանանի թագավոր Աբդալա Երկրորդը 1995թ. նկարահանվել է «Աստղային ճանապարհ» սերիալում, ինչպես նաև՝ այլ ֆիլմերում։

6. Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը կազմակերպեց արշավ դեպի Հյուսիսային կիսագունդ։

Իշխանն արշավը կազմակերպել է 2006թ.՝ իր նախապապի գործը շարունակելու համար, որը սկսվել էր 100 տարի առաջ։ Իշխանը եղել է բոլոր այն վայրերում, որտեղ եղել է իր նախապապը։

7. Հռոմի պապը ռոք ալբոմ է թողարկել։

2015թ. Հռոմի պապը թողարկեց 11 երգից բաղկացած ալբոմ. աստվածաշնչյան տեքստերն ուղեկցվում էին ռոք երաժշտությամբ, կոչ էր արվում պահպանել խաղաղությունը և փոխօգնություն ցուցաբերել։

8. Ինդոնեզիայի նախագահը վարում է YouTube-ի ալիքը։

Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոն 2015թ. վարում է YouTube-ի ալիքը, որում հրապարակում է ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական տեսանյութեր։ Երկրի ղեկավարն էջեր ունի սոցիալական ցանցերում, որտեղ նրա հետևորդների թիվը հասնում է 10 մլն-ի։

168․am