Բրազիլական ավանդական մանկական կոնֆետներ «Բրիգադերոս»
Դիտումներ՝ *
10:42 2021-12-30

Բաղադրիչներ

1. Խտացրած կաթ – 1 բանկա

2. Կակաո – 30 գ

3. Կոկոսի քերուկ – ըստ ցանկության

4. Մանր դրաժեներ՝ կոնֆետները պատելու համար – ըստ ցանկության

5. Արևածաղկի յուղ – 2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Ոչ մեծ կաթսայի մեջ լցնել խտացրած կաթը, ավելացնել կակաոն, խառնել. պետք է ստացվի հարթ զանգված:

2. Տաքացնել միջին կրակի վրա՝ անընդհատ խառնելով այնքան ժամանակ, քանի դեռ զանգվածը չի սկսել պոկվել կաթսայի հատակից: Սառեցնել:

3. Ձեռքերը յուղապատել և միջին չափի գնդիկներ ձևավորել: Գնդիկները թավալել դրաժեի կամ կոկոսի քերուկի մեջ:

4. Պատրաստի գնդիկները 1-2 ժամ դնել սառնարանը, մինչև լրիվ պնդանալը: Մատուցել երեխաներին տոնակատարության ժամանակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը