Դինոզավրը ՄԱԿ-ի ամբիոնից դիմել է համաշխարհային առաջնորդներին
Դիտումներ՝ *
17:22 2021-10-28

ՄԱԿ-ում ներկայացրել են տեսահոլովակ, որտեղ դինոզավրն ամբիոնից դիմում է երկրների պատվիրակություններին ու համաշխարհային կազմակերպությունների աշխատակիցներին։

Հոլովակը ստեղծվել է «Մի՛ ընտրիր ոչնչացումը» արշավի շրջանակում։ Ամբիոնից դինոզավրը դիմում է  մարդկությանը՝ զգուշացնելով համաշխարհային աղետի մասին։

Հոլովակը հայտնվել է Գլազգոյում անցկացվելիք գլոբալ կլիմայական համաժողովի նախաշեմին և դարձել համակարգչային գրաֆիկայի կիրառմամբ ՄԱԿ-ի պատմության մեջ առաջին ֆիլմը։