5 լավագույն ֆիլմերը «Հարի Փոթերի» դերասանների մասնակցությամբ
Դիտումներ՝ *
11:15 2021-11-16

Ներկայացնում ենք ֆիլմերի ընտրանի բոլորի սիրելի «Հարրի Փոթերի» դերասանների մասնակցությամբ:

1. Помни меня / Remember Me, 2010

Թեյլորը կորցրել է եղբորը: Նրա կյանքում շատ դժվար ժամանակներ են. տրամադրության անկումներ, դեպրեսիա՝ հերոսը չի ցանկանում ապրել: Սակայն գեղեցիկ աղջիկ Էլին շտապում է Թեյլորին օգնության. այս երկուսը հանդիպում են տարօրինակ իրադարձությունների արդյունքում, և հասկանում են, որ չեն կարող ապրել առանց մեկը մյուսի:

2. Побег из Претории / Escape from Pretoria, 2020

Երկու ազատամարտիկներ պատիժ են կրում աշխարհի ամենախիստ բանտերից մեկում՝ Պրետորիայում: Մյուս բանտարկյալների հետ նրանք ծրագրում են համարձակ ու վտանգավոր փախուստ: Բայց պլան կազմելը միայն առաջին քայլն է: Երկրորդ քայլը ծրագրի իրականացումն է:

3. Маленькие женщины / Little Women, 2019

XIX դարում, երբ կնոջ միակ առաքելությունն ամուսնությունն ու մայրությունն է, ոչ հարուստ ընտանիքում մեծացած դեռահաս գրող Ջոն չի համակերպվում այն դերակատարության հետ և ամեն կերպ փորձում է կայունանալ, անկախանալ, լինել ինքնաբավ ու նաև փոխել հասարակության ընկալումը: Ֆիլմը 4 տարբեր խառնվածքով քույրերի, իրենց սիրո, կյանքում իրենց ուրույն տեղը գտնելու մասին է:

4. Меган Ливи / Megan Leavey, 2017

Մեգան Լիվին ուղարկվում է շների հետ աշխատողների ջոկատ, որտեղ նա հանդիպում է ագրեսիվ շուն Ռեքսին և հնարավորություն է ստանում անձամբ վարժեցնել նրան: Համատեղ ծառայության ընթացքում Մեգանն ու Ռեքսը կատարել են ավելի քան 100 առաջադրանք: Բայց պայթյունից ստացած ծանր վնասվածքները վտանգեցին նրանց հետագա ճակատագիրը:

5. До встречи с тобой / Me Before You, 2016

Ռոմանտիկ և գեղեցիկ ֆիլմ սիրո և ճակատագրի անակնկալների մասին: Լուն աշխատում է սրճարանում: Նա ընկեր ունի, որին սիրում է… երևի: Նրա բոլոր օրերը նման են իրար և անչափ կանխատեսելի: Սակայն մի օր պատահականությունը գլխիվայր փոխում է նրա կյանքը…

Ուիլը գամված է անվասայլակին, նա հոգնել է կյանքից, ուզում է մեռնել: Սակայն մի գեղեցիկ օր նրա կյանքում հայտնվում է Լուն և ամեն բան փոխում է: Կկարողանա՞ սերը փրկել տղային…