Հավի մսից պատրաստված գնդիկներ՝ պանրային սոուսում
Դիտումներ՝ *
17:49 2021-12-10

Բաղադրիչներ

1. Հավի փափկամիս – 500 գ

2. Սերուցք – 200 մլ

3. Պինդ պանիր – 150 գ

4. Ձու – 1 հատ

5. Սոխ – 1 հատ

6. Սխտոր – 2 պճեղ

Պատրաստման եղանակը

1. Հավի փափկամիսը մի փոքր ծեծել և մանր կտրատել: Ավելացնել մանր կտրատված սոխը, աղ, պղպեղ ցանել, ավելացնել նաև ձուն: Զանգվածը լավ խառնել, ոչ մեծ գնդիկներ ձևավորել:

2. Թխելու համար նախատեսված կաղապարը սերուցքապատել, շարել գնդիկները: Թխել 10-15 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

3. Պանիրը քերել, ավելացնել ճզմած սխտորը և սերուցքը: Լցնել գնդիկների վրա, նորից դնել ջեռոցը ևս 15-20 րոպե: Մատուցել տաք վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը