Լավագույն օշարակը հազի դեմ
Դիտումներ՝ *
16:31 2021-10-28

Սառը և ձմեռային սեզոնին մրսածությունը, հարբուխն ու հազն անբաժանելի են մեզանից: Սա ամենատհաճ երևույթներից մեկն է, որը հանգիստ չի տալիս մեզ: Մեզ չեն օգնում նույնիսկ բազմաթիվ օշարակները: Այս բոլոր քիմիական միջոցների փոխարեն՝ կարող եք ինքնուրույն պատրաստել հազի դեմ օշարակ, որը կօգնի անգամ ամենաչոր հազի դեպքում:

Healthyfoodhouse կայքը ներկայացնում է բնական օշարակի բաղադրատոմս, որը կօգնի պայքարել հազի դեմ՝ անկախ տարվա եղանակից:

Բաղադրություն

1․ Շագանակագույն շաքար-200 գր․
2․Ջուր- 200 մլ․
3․Կտավատի սերմ-1թ․գ
4․ Եղեսպակ-1թ․գ
5․ Althaea officialis (կարելի է գտնել դեղատներում)- 1թ․գ
6. Կտրատած կիտրոն-1 հատ

Բոլոր բաղադրիչները եփեք ցածր կրակի վրա: Կարող եք նաև մեղր ավելացնել՝ համ տալու համար (հիշեք, որ մեղրը պետք է ավելացնել այն ժամանակ, երբ օշարակը կսառչի, քանի որ տաք ջրի մեջ այն կորցնում է իր սննդարար հատկանիշները): Օշարակը դրեք սառնարանում և սպասեք՝ մինչև խյուսանման զանգված ստանաք: Ամեն օր մի քանի ճաշի գդալ կերեք այս զանգվածից։

Լիլիթ Հարությունյան

Աղբյուր՝ 168․am