Հարավային Կորեայում հայտնվել է օդային տաքսի
Դիտումներ՝ *
12:22 2021-11-15

Հարավային Կորեայի Սեուլի օդանավակայանում նորարարական տաքսի է հայտնվել։ Դրա յուրահատկությունն այն է, որ այն լիովին էկոլոգիապես մաքուր է: Այս մասին ասվում է ТСН-ի ռեպորտաժում

Սա էլեկտրական շարժիչով դրոն տաքսի է, որը թույլ է տալիս մեքենային աշխատել առանց վնասակար արտանետումների։

Ուղղահայաց մեկնարկով և ուղղաթիռի նման վայրէջք ունեցող տաքսին մշակել է Հարավային Կորեայի տրանսպորտի նախարարությունը։ Նախատեսվում է, որ այն ամբողջությամբ պատրաստ կլինի շահարկման չորս տարի հետո՝ միջազգային օդանավակայանից դեպի Սեուլի կենտրոն թռիչքների համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168.am