Ֆինանսական գուրու Ռոբերտ Կիոսակիի կյանքի կանոնները
Դիտումներ՝ *
12:50 2021-11-15

Ռոբերտ Տորու Կիոսակի. ճապոնական ծագմամբ ամերիկացի գործարար, ներդրող, գրող և ուսուցիչ: Առավել հայտնի է իր «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ» գրքով: Հեղինակ է 22 գրքերի, որոնք վաճառվել են ավելի քան 26 մլն օրինակով: Մշակել է ուսուցողական «Կանխիկի հոսք 101» սեղանի խաղը՝ նախատեսված զարգացնելու ֆինանսական ռազմավարությունը, և դրա շարունակությունը՝ «Կանխիկի հոսք 202»-ը:

Ռոբերտ Կիոսակիի կյանքի կանոնները

1. Հարուստների և աղքատների միջև միակ տարբերությունն այն է, թե նրանք ինչպես են օգտագործում իրենց ժամանակը:

2. Հարցը նրանում չէ, թե որքան գումար Ձեզ կհաջողվի աշխատել, այլ նրանում, թե որքան կհաջողվի պահպանել:

3. Պատճառը, որ այդքան շատ ֆինանսական խորհրդատուներ իրենց անվանում են բրոքերներ, նրանում է, որ իրենք ասում են դա Ձեզ:

4. Հարուստները ակտիվներ են գնում: Աղքատները միայն ծախսեր ունեն: Իսկ միջին դասը պարտավորություններ է գնում, կարծելով, որ դրանք ակտիվներ են:

5. Աշխատանքը շատ կարճաժամկետ է, որպեսզի հնարավոր լինի լուծել երկարաժամկետ պրոբլեմներ:

6. Վստահ եղեք՝ ընկերները Ձեզնից ավելի շատ կպահանջեն կամ կբացատրեն, թե ինչու Դուք չեք կարող դա անել:

7. «Այսօր»-ը հաղթողների բառն է, «վաղը»՝ անհաջողակներինը։

8. Փողը բազային ռեսուրսի տեսակ է, ինչպես ջուրը, սնունդը, օդը և կացարանը, դրանք ներգործություն են ունենում ամեն ինչի վրա: Բայց գիտնականները, չգիտես ինչու, փողը համարում են ավելի ցածր իրենց սոցիալական կարգավիճակից:

9. Յուրաքանչյուր պրոբլեմի ներսում թաքնված է հնարավորություն:

10. Աղքատը, անհաջողակը, դժբախտը և անառողջն այն մարդն է, ով հաճախ է օգտագործում «Վաղը» բառը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

168. am