Պարկինսոնի հիվանդության ամերիկյան ասոցիացիայի մասնագետները զգուշացրել են, որ հիվանդության սկիզբը կարելի է ճանաչել մարդու ձայնի փոփոխությամբ: Այս մասին հայտնում է Express պարբերականը:
Նշվում է, որ Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների մոտ ձայնը դառնում է ավելի հանգիստ, այն սկզբում կարող է բարձր լինել, իսկ հետո թուլանալ։ Բացի այդ, խոսքը կարող է դառնալ միապաղաղ, քանի որ հիվանդները չեն կարողանում վերահսկել իրենց հուզական մակարդակը:
Պարկինսոնի հիվանդությունը դանդաղ զարգացող քրոնիկ նյարդաբանական հիվանդություն է, որն առաջանում է, երբ ուղեղում դոֆամինի արտադրությունը խախտվում է: Սա հանգեցնում է մարդու շարժումների համար պատասխանատու բջիջների ֆունկցիաների խաթարմանը։
Ժամանակակից բժշկությունը չի կարող բուժել հիվանդությունը, սակայն կան մեթոդներ, որոնք կարող են զգալիորեն բարելավել հիվանդների կյանքի որակը և դանդաղեցնել բացասական գործընթացները։
Աշխարհում Պարկինսոնի հիվանդությամբ տառապում է մոտ տասը միլիոն մարդ։ Հիվանդության զարգացման ռիսկը մեծանում է տարիքի հետ, սակայն մարդկանց մոտ 4%-ի մոտ այն ախտորոշվում է մինչև 50 տարեկանը։
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am