Ժամանակակից աշխարհն արագ փոփոխվում է նոր տեխնոլոգիաների ազդեցության շնորհիվ, ինչն առաջ է բերում նաև շփման և սոցալիցազիայի նոր նորմեր: Ժամանակակից գրասենյակը կամ ցանկացած աշխատավայր էապես տարբերվում է անգամ տասը տարի առաջ եղածից:
«Millennial Branding» սոցիոլոգիական և հոգեբանական հետազոտությունների ընկերության մասնագետներն առաջարկում են 13 կանոն, որոնք պետք է յուրացնի յուրաքանչյուր աշխատող:
1. Ձեր պաշտոնի նկարագրությունը միայն սկիզբն է
Եթե դուք ցանկանում եք հաջողել և առաջընթաց ունենալ, ստիպված եք ավելին անել, քան պաշտոնում նկարագրվածը:
2. Ձեր աշխատանքը ժամանակավոր է
Տասնմայակներ առաջ, երբ մարդիկ աշխատանքի էին ընդունվում, կարող էին հանգիստ լինել, որ առնվազն 5-15 տարի կայուն աշխատանք են ունենալու: Այսօր սակայն, երբ բիզնեսն ակտիվ զարգանում է, բացվում են նոր ուղղություններ, փակվում ոչ մրցունակները, պետք է հասկանալ, որ ոչնչի վրա հնարավոր չէ վստահ լինել:
3. Դուք պետք է ձեռք բերեք ունակություններ, որոնք այս պահին չունեք
Եթե տասը տարի առաջ ասում էին, որ մարդ պետք է սովորի ողջ կյանքի ընթացքում, այսօր արդեն այդ մասին ոչ ոք չի ասում, բոլորն ուղղակի այդպես էլ անում են: Միաժամանակ ընկերությունները հաճախ փնտրում են ոչ թե նեղ մասնագետների, այլ շնորհալի անձանց, որոնք կարող են արագ ձեռք բերել անհրաժեշտ ունակությունները:
4. Ձեր հեղինակությունը ամենաարաժեքավորն է
Այսօր հեղինակությունն ամենաարժեքավորն է, ինչ մարդն ունի: Աշխատանքի ընդունելիս առաջին հերթին հենց դա են գնահատում, հետո նոր` կրթությունը, ձեռքբերումներն ու ունակությունները:
5. Ձեր անձնական կյանքն այսօր հրապարակային է
Այսօր հեշտից էլ հեշտ է մեկ ակնթարթում ոչնչացնել ողջ կարերիան. դրա համար, օրինակ, բավական է ֆեյսբուքյան էջում որևէ բացասական գրառում կատարել ձեր շեֆի կամ ընկերության մասին կամ լուսանկար տեղադրել «թեժ» երեկոյից: Սոցիալական ցանցերի այս դարում լուրջ կարիերա անել ցանկացողները պետք է շատ զգոն լինեն:
6.Պետք է սովորեք աշխատել սոցիալական ցանցերի հետ
Եթե դուք ցանկանում եք իսկապես հաջողակ լինել, կանոնավոր գրառումները Facebook-ում կամ Twitter-ում գրեթե անհրաժեշտություն են:
7.Դուք պետք է կարողանաք շփվել տարբեր սերունդների հետ
Միգուցե դուք չեք կարողանում հասկանալ «տարեցներին», ովքեր ԽՍՀՄ-ի սերունդն են, սակայն պետք է կարողանաք շփվել նրանց հետ, ինչպես նաեւ իմանալ, թե ինչպես է մտածում նոր երիտասարդությունը:
8.Ձեր բոսի կարիերան ավելի կարեւոր է, քան ձերը
Եթե դուք նվիրված եք ձեր անմիջական ղեկավարին եւ հաջողությամբ աշխատում եք նրա հետ, ապա, ըստ ամենայնի, նա կօգնի ձեզ կարիերայի առաջընթացի հարցում` իր հետ տանելով նաեւ ձեզ: Եթե դուք պարզպես մանր ինտրիգներ եք սիրում` մոռացեք այդ մասին:
9. Հիշեք «մեկ «այո»-ի կանոն»-ի մասին
Ինչն է միավորում սրտի և ձեռքի, նոր աշխատանքի և անգամ նոր բիզնեսի առաջարկությունները: Ճիշտ է` մեկ մարդու «այո»-ն: Շրջապատում բոլորը կարող են դեմ լինել, սակայն բավական է մեկ մարդու «այո»-ն, որպեսզի փոխվի ձեր կյանքը:
10. Ապագան դուք եք
Եթե անգամ այսօր ձեր կարիերան նոր է ծնվում, ապա 15 տարի անց դուք կարող եք լուրջ առաջընթացի հասնել, եթե, իհարկե, արդեն այսօրվանից ճիշտ գործեք:
11.Ձեռներեցություն բոլորի, ոչ թե միայն բիզնեսի սեփականտերերի համար
Պարտադիր չէ սկսել սեփական բիզնեսը, հնարավոր է նաև առաջարկել նոր նախագծեր ընկերության ներսում, որտեղ աշխատում եք, սա ևս ձեռներեցության դրսեւորում է:
12. Աշխատել քիչ, հասնել ավելի շատի
Հիմա արդեն պարտադիր չէ աշխատել շաբաթական 80 ժամ` տպավորիչ արդյունքների հասնելու համար: Հիմա ղեկավարությունը հակված է գնահատել նրանց, ովքեր ոչ ստանդարտ և կրեատիվ գաղափարներ կարող են առաջարկել, որոնք կխնայեն ընկերության միջոցները:
13. Ձեր կարիերան ձեր ձեռքում է, ոչ թե գործատուի
Թեև դուք պետք է կատարեք ձեր աշխատանքը և օգտակար լինեք ընկերությանը, դուք նաև չպետք է մոռանաք ձեր սեփական կարիերայի մասին: Եթե աշխատավայրում շահագործում են ձեր տաղանդը` առանց համարժեք վճարի, մի մնացեք այնտեղ: Գործատուին դա ձեռնտու է, ձեզ` ոչ, քանի որ կյանքը հավերժ չէ:
Աղբյուր՝ 168․am