Օրական որքան պետք է քայլել կյանքի տևողությունն ավելացնելու համար
Դիտումներ՝ *
12:06 2024-09-08

Ամեն օր 10 րոպե քայլելը մեկ տարով ավելացնում է կյանքի տեւողությունը, ասում է Լեսթերի համալսարանի ֆիզիոլոգ Թոմ Յեյթսը (Մեծ Բրիտանիա): Նա Daily Mail-ի հետ զրույցում բացահայտել է քայլելու օրական նորմը։

Մասնագետը նշել է, որ քայլելը ամենանկատելի արդյունքն է տալիս 60 տարեկանից բարձր մարդկանց։

«Ֆիզիկական վարժությունների ավելացումը օգուտ է բերում բոլորին, բայց հատկապես նրանց, ովքեր նախկինում միջին ակտիվություն են ունեցել», – ասել է գիտնականը:

Բացի այդ, նա հավելել է, որ քայլելն ավելի առողջարար է տղամարդկանց, քան կանանց համար։ Յեյթսը պարզաբանել է, որ օրական կեսժամյա զբոսանքը կնոջ կյանքի տեւողությունը բարձրացնում է միջինը 16 ամսով, իսկ տղամարդունը՝ գրեթե 2,5 տարով։

«Մենք լիովին վստահ չենք, թե ինչու կան գենդերային տարբերություններ, մենք պետք է ավելի շատ հետազոտություններ կատարենք այս թեմայով»,- նշել է ֆիզիոլոգը։

Յեյթսը պարզաբանել է, որ իր եզրակացությունները հիմնված են 40 հազար կանանց և 30 հազար տղամարդկանց շրջանում դիտարկումների վրա։ Նա նաև մատնանշել է, որ երկու խմբերի մասնակիցների մեծամասնությունը 60 տարեկանից բարձր է եղել։