Ջեֆ Բեզոսը խստորեն հետևում է առավոտյան միակ կանոնին
Դիտումներ՝ *
13:04 2024-09-06

Դուք չեք դառնա աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը, եթե արթնանալուց սկսեք քչփորել ձեր հեռախոսը, ասում է Amazon-ի հիմնադիր, միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն։

Նրա խոսքով, օրը սկսելուց առաջ Ջեֆը պետք է սուրճ խմի և հարսնացուի հետ զրուցի:

«Օրվա իմ ամենասիրած հատվածը առավոտն է», – PEOPLE-ին ասել է 54-ամյա Սանչեսը: «Ես սիրում եմ արթնանալ. ես իմ և Ջեֆի համար մի-մի բաժակ սուրճ եմ պատրաստում։ Մենք ունենք այս կախարդական պահը, երբ խոսում ենք միայն իրար հետ: Երեխաները դեռ արթնացած չեն լինում և մենք չենք վերցնում մեր հեռախոսները: Սա կանոններից մեկն է»:

Սանչեսը խոստովանել է, որ եթե դա իրենից կախված լիներ, հավանաբար, կվերցներ հեռախոսը եւ կսկսեր պտտել նորությունները: «Նա հստակ այդ կանոնը սահմանել է: Առավոտները մենք մենակ ենք մնում այնքան, որքան հնարավոր է»,- ծիծաղելով պատմել է նա: