Չինաստանում Միկի Մաուսի ականջներով ավտոմեքենա է արտադրվել
Դիտումներ՝ *
21:37 2024-02-27

Չինական «Wuling» ավտոարտադրող ընկերությունը ներկայացրել է «Bingo» մոդելի արտասովոր տարբերակը, որը կոչվում է «Mickey Plush Style»: Այս մասին հայտնում է Carnewschina.com-ը։

Հաղորդվում է, որ մեքենայի թափքը ծածկված է փափուկ գործվածքով․ անիվները ևս այդ ոճով են: Մեքենայի տանիքին «Միկի Մաուս» մուլտհերոսի ականջներն են տեղադրված, սրահը նույնպես փափուկ գործվածքով է կահավորված՝ նստատեղերը, դռներն ու ղեկն արհեստական մորթիով են պատված:

Ամեն ինչ վարդագույն, դեղին և կապույտ երանգներով է արված։ Ստանդարտ «Wuling Bingo»-ն ունի 30-50 կՎտ/ժ հզորությամբ մարտկոց, պահուստային էներգիան կարող է բացականացնել 203-410 կիլոմետրի համար։ Էլեկտրական շարժիչն ունի 41 ձիաուժ հզորություն։ Եթե այդ մոդելը դուրս գա վաճառքի, ապա, ամենայն հավանականությամբ, բոլոր պարամետրերը կմնան նույնը:

«Wuling Bingo»-ի գները Չինաստանում սկսվում են 59,8 հազար յուանից։

Ամենաընթերցված