Այն մարդիկ, ովքեր կատու ունեն, ավելի երկար են ապրում. փաստեր
Դիտումներ՝ *
14:05 2021-11-10

Հիշարժան փաստեր

1․ Կատուները երկրի վրա հայտնվել են այսօրվա տնային կենդանիների մեծ մասից առաջ, սակայն վերջիններից են եղել, որ ընտելացել են։

2․ Կարծում են, որ նրանք ընտելացել են մոտ 10000 տարի առաջ` արեւելքի առաջին գյուղատնտեսների կողմից, հետո նրանք տարածվել են Եվրոպայում։

3․ Կատուների համար մարդիկ ուղղակի նույն բնակարանը «կիսողներն» են: Կատուներն այն տանը, որտեղ որ ապրում են մարդկանց հետ, տանտեր են զգում։

4․ Երբ կատուն քսում է իր մարմինը կամ գլուխը ինչ-որ մեկին կամ ինչ-որ մի տեղ, նա այդպիսով նշում է իր տարածքը։

5․ Կատուները միայն քթով չէ, որ հոտ են քաշում, նաեւ հոտ են քաշում այլ օրգանով, որը կոչվում է օգանո կամ Ջակոբսոնի օրգան, այն տեղակայված է քթի եւ կոկորդի միջեւ, բերանից ավելի վերեւ։ Այդ պատճառով է, որ նրանց բերանը հաճախ բաց է, այսպես ավելի լավ են զգում հոտերը։

6․ Ընդհանրապես մռռոցը կարող է հանգստություն նշանակել, բայց միշտ չէ, որ այդպես է։ Նրանք նաեւ մռռում են, երբ հիվանդ են կամ վախեցած են եւ անում են դա իրենք իրենց հանգստացնելու համար։

7․ Նրանք կարող են ցատկել իրենց հասակից 7 անգամ բարձր։ Կատուն, որը ռեկորդ է սահմանել` ամենախոշոր ճակատագրական ցատկը կատարելով, Էնդին է, որն ապրեց 16-րդ հարկից ցատկելուց հետո։

8․ Այն մարդիկ, ովքեր կատու ունեն, ավելի երկար են ապրում, քիչ են սթրեսի ենթարկվում, եւ փոքրանում է սրտամկանի ինֆարկտի հավանականությունը։

9․ Կատուներն ատում են կիտրոնը, սոխը, քացախը եւ գործնականում ցանկացած ցիտրուսային մթերք։

168.am