Արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմելը հակացուցված է մի շարք պատճառներով, զգուշացրել է ատամնաբույժ Դազ Սինգհը։ Նա HuffPost-ին ասել է, թե որն է կազդուրիչ ըմպելիքի վատագույն ժամանակը:
Ըստ Սինգհի՝ սուրճի խրոնիկ օգտագործումը, հատկապես առավոտյան խախտում է բերանի խոռոչի հիգիենան, մեծացնում է էմալի էրոզիայի և ատամների վրա բծերի առաջացման վտանգը։ Նա բացատրել է, որ դա պայմանավորված է նրանով, որ կոֆեինը ցածր pH ունի և թթվային է, և եթե սուրճ խմեք, հետո լվանաք ատամները, կսկսվի ռեակցիա, կփափկի էմալը: Աստիճանաբար այս գործընթացը խախտում է նրա ամբողջականությունը և քայքայում ատամը։
Բացի դրանից, արթնանալուց անմիջապես հետո մի բաժակ սուրճ խմելը կարող է առաջացնել ատամնափառ, շարունակել է Սինգհը: Նրա խոսքով՝ ըմպելիքում առկա սպիտակուցներն ու շաքարը նպաստում են բերանի խոռոչում բակտերիաների աճին, ինչը հրահրում է բերանի տհաճ հոտ: