Samsung C&T-ն կառուցել է աշխարհի 2-րդ ամենաբարձր երկնաքերը
Դիտումներ՝ *
18:39 2024-01-11

Կորեական Samsung C&T կորպորացիան ավարտել է աշխարհի երկրորդ ամենաբարձր երկնաքերի կառուցումը: Այն կոչվում է Merdeka 118 և գտնվում է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում: Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

«Կորեական առևտրային և շինարարական ընկերությունը հայտարարել է Կուալա Լումպուրում 118-հարկանի երկնաքերի շինարարության ավարտի մասին: Merdeka 118-ի ավարտը ամրապնդում է կորպորացիայի դիրքերը»,- ասվում է Samsung C&T-ի հաղորդագրությունում։

679 մետր բարձրությամբ երկնաքերն աշխարհի երկրորդ ամենաբարձր շենքն է Դուբայի Բուրջ Խալիֆա աշտարակից (828 մ) հետո:

Merdeka 118-ը խառը նշանակության շենք է, որտեղ տեղակայված են գրասենյակներ, շքեղ բնակելի համալիր և առևտրի կենտրոն: Բարձրահարկի շինարարությունը սկսվել է 2014թ.:

Ամենաընթերցված