Ինչու են կանանց գրավում բարձրահասակ տղամարդիկ․ հոգեբանի մեկանաբանությունը
Դիտումներ՝ *
00:01 2023-12-23

Հոգեթերապևտներ Ավիգեյլ Լևը, Նիկոլ Մուրը բացահայտել են այն պատճառները, թե ինչու են շատ կանայք բարձրահասակ տղամարդկանց ավելի գրավիչ համարում: Նրանց կարծիքը փոխանցում է Fox News-ը։

Ըստ Լևի՝ բարձրահասակ տղամարդկանց նկատմամբ կանանց «թուլությունը» պայմանավորված է էվոլյուցիոն, կենսաբանական և սոցիալական պատճառներով։

«Էվոլյուցիոն կամ կենսաբանական տեսություններն ասում են, որ հասակը կապված է զուգընկերոջ առողջության և ուժի հետ, սոցիոլոգիական տեսանկյունից՝ ուժի, ինքն իրեն ապահովելու և որոշումներ կայացնելու ունակության հետ», – ավելացրել է Լևը:

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, դժվար է հստակ որոշել, թե որ ասոցիացիաներն են ավելի մեծ ազդեցություն ունենում կանանց նախասիրությունների վրա։

Հոգեթերապևտը նշել է, որ այն կանայք են հաճախ ուշադրություն դարձնում տղամարդու հասակի և այլ արտաքին որակների վրա, ովքեր ունեն իրենց ֆինանսական, սոցիալական և այլ ռեսուրսները։ Նրանք, ովքեր տնտեսապես և էմոցիոնալ առումով կախված են զուգընկերոջից, ըստ մասնագետի, ավելի քիչ պահանջկոտ են արտաքին տվյալների նկատմամբ։

Նիկոլ Մուրն էլ կարծում է, որ կանայք իրենց զուգընկերոջ հասակը կապում են անվտանգության և հուսալիության զգացման հետ։

Ամենաընթերցված