Հայտնի է դարձել մոլորակի ամենագեղեցիկ աղջիկը
Դիտումներ՝ *
22:04 2023-12-22

«Միսս Երկիր» գեղեցկության միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Ալբանիայի ներկայացուցիչը։ Այս մասին հայտարարվել է եզրափակչի հեռարձակման ժամանակ, որը տեղի է ունենում Youtube-ում։

«Միսս Երկիր» մրցույթի եզրափակիչում ժյուրին ընտրում է չորս հաղթողի։ Ամենապատվավոր տիտղոսը համարվում է «Միսս Երկիր»-ը, որը բաժին է հասել ալբանացի Դրիտա Զիրին։

«Միսս Օդ» է դարձել ֆիլիպինուհի Իլյանա Ադուանան։ Թաիլանդի ներկայացուցիչ Կորա Բլիալուլտը ճանաչվել է «Միսս Կրակ»։ «Միսս Ջուր» տիտղոսը շնորհվել է Վիետնամից Դո Թի Լան Անին։

Մրցույթի կազմակերպիչները յոթ հատուկ անվանակարգերում նույնպես մրցանակներ են հանձնել։ Վիետնամից Թի Լան Անհը մրցանակներ ստացավ լավագույն կատարման և լավագույն ազգային տարազի համար։ Բիկինիի մրցույթում հաղթել է ֆիլիպինուհի Իլյանե Ադուանեն։ Ժողովրդի ընտրյալը Ինդոնեզիայից Սինդի Ինանտոն էր։ Լավագույն երեկոյան զգեստի համար պարգեւատրվել է Ղազախստանի ներկայացուցիչ Դիլնազ Տիլաեւան։ Տաղանդների մրցույթում առաջին տեղն է զբաղեցրել Նոր Զելանդիայից Քեյթլին Դուլսին։ Էկոլոգիայի մասին լավագույն ներկայացումը եվրոպական թիմից էր։

Ամենաընթերցված