Կյանքի կորսված կանոններ Էյնշտեյնից․ Միշտ հիշեք այս 2 պարզ բաները
Դիտումներ՝ *
22:14 2023-12-18

Երբ նա չէր բացահայտում տիեզերքի առեղծվածները, գերմանաամերիկյան ֆիզիկոս և պատմության ամենախելացի մարդկանցից մեկը՝ Ալբերտ Էյնշտեյնը, կիսվում էր երջանկության և բավարարվածության մասին իմաստուն խորհուրդներով:

Երուսաղեմում մի քանի տարի առաջ աճուրդի էր հանվել երկու խորհուրդ՝ գրված թղթի վրա հենց հանճարի ձեռքով։ Ըստ լոտի անանուն վաճառողի, 1922 թվականին Էյնշտեյնը Տոկիոյում այս գրությունները հանձնել է առաքիչին, որտեղ նա այդ ժամանակ մի շարք ելույթներ էր ունենում։

Ասում են, որ գիտնականը առաքիչին թեյավճար տալու համար մանր չի ունեցել, փոխարենը նրան կյանքի մասին խորհուրդներ է գրել։

«Հանգիստ և համեստ կյանքն ավելի շատ ուրախություն է բերում, քան հաջողության որոնումը, որը կապված է մշտական ​​անհանգստության հետ»,- այս խոսքերը գերմաներեն գրել է Էյնշտեյնը Տոկիոյի «Imperial Hotel Tokyo» հյուրանոցի ֆիրմային բլանկի վրա:

Իսկ մեկ այլ թղթի վրա նա գրել է հետևյալը. «Եթե կա ցանկություն՝ կգտնվի նաև ճանապարհ»:

Առաքիչի ազգականը, ով լոտը հանել էր վաճառքի, պնդում էր, որ Էյնշտեյնն այn ժամանակ ասել է. «Միգուցե, եթե ձեր բախտը բերի, այս խորհուրդներն ավելի արժեքավոր կլինեն ձեզ համար, քան սովորական թեյավճարը»:

Էյնշտեյնի խոսքերը առաջ են ընկել անձնական զարգացման շատ փորձագետների խորհուրդներից, որոնք ի հայտ են եկել հաջորդ տասնամյակներում: Ընդհանրապես, նրանք բոլորը խրախուսում են մարդկանց քրտնաջան աշխատել նույնիսկ ամենադժվար ժամանակներում, այլ ոչ թե կենտրոնանալ փառքի, փողի և այլ կողմնակի բաների հետապնդման վրա, որոնք, ի վերջո, չեն բերի ակնկալած բավարարվածությունը: Նման մրցավազքի արդյունքը միշտ էլ ավելի շատ քաոս ու անհանգստություն է։

Ամենաընթերցված